հեռուստատեսային աշտարակից ռադիոալիքներ է ճառագայթում բոլոր ուղղություններով Այսպես պատկերի ազդանշանները ռադիոալիքների օգնությամբ հեռուստատեսային կայանից տարածվում են Երկրի մթնոլորտի մեջ
Պատկերի ազդանշանները հեռուստատեսության ստուդիայի հաղորդիչն ընդունում է հերթով, նույն արագությամբ, ինչ արագությամբ ձեր հեռուստացույցի մեջ էլեկտրոնային ճառագայթը տողանցում է էկրանը Նշանակում է, հեռուստախցիկի «տեսած» պատկերը յուրաքանչյուր վայրկյանում հաղորդվում է 25 անգամ, ընդ որում այդ քսանհինգ պատկերներից ամեն մեկը կազմված է ավելի քան կես միլիոն էլեկտրական ազդանշաններից
Ընդունելով հեռուստակենտրոնից եկող ռադիոալիքները` հեռուստացույցն առանձնացնում է պատկերի ազդանշանները և դրանք նորից տեսանելի դարձնում Ստուդիայում միկրոֆոնի ընկալած ձայնը նույնպես հաղորդվում է ռադիոալիքներով, բայց մեկ այլ հաղորդիչով և այլ ալիքով
Հենց որ հեռուստացույցն ընդունում է պատկերի ազդանշանները, դրանք անմիջապես ազդում են կինեսկոպի էլեկտրոնային ճառագայթի վրա Պատկերի թույլ ազդանշանները թուլացնում են այդ ճառագայթը, իսկ ուժեղ ազդանշանները մեծացնում են էկրանի լյումինաֆորին հարվածող էլեկտրոնների հոսքը Իսկ որքան մեծ է էլեկտրոնների փունջը, այնքան ավելի պայծառ է լուսարձակում լյումինաֆորը, և հակառակը Հետևաբար, էկրանի վրա առաջանում են մութ ու լուսավոր հատվածներ, որոնք էլ մենք ընկալում ենք իբրև պատկեր
Նույն սկզբունքով են աշխատում նաև գունավոր հեռուստացույցները, բայց այստեղ պատկերի ազդանշանների հավաքածուն ավելի բարդ է Նրանց կինեսկոպում տողանցում է ոչ թե մեկ, այլ երեք էլեկտրոնային ճառագայթ, որոնցից յուրաքանչյուրը «լուսավորում է» էկրանի միայն իր կետերը` կարմիր, կապույտ կամ կանաչ Այդ կետերում տարբեր է նաև լյումինաֆորների քիմիական բաղադրությունը Էլեկտրոնային ճառագայթի ազդեցությամբ մի լյումինաֆորն արձակում է կարմիր, մյուսը՝ կապույտ, երրորդը` կանաչ լույս Գունավոր հեռուստացույցի էկրանին միաժամանակ «նկարվում է» տարբեր գույնի երեք պատկեր, բայց մենք դրանք առանձին-առանձին չենք տեսնում Կարմիր, կապույտ և կանաչ ճառագայթները, միախառնվելով, առաջացնում են մյուս գույները, և մենք տեսնում ենք գունավոր պատկերը
Հեռուստատեսությունը գիտության ու տեխնիկայի համեմատաբար երիտասարդ բնագավառներից է Երկգույն (սև-սպիտակ) հեռուստատեսության առաջին համակարգը 1907 թ. առաջարկել է հայ ինժեներ, գյուտարար Հ. Ադամյանը 1925 թ. նա պատրաստել ու ցուցադրել է նաև «Հեռատես» կոչվող առաջին եռագույն հեռուստացույցը, որը ժամանակակից գունավոր հեռուստացույցների նախահայրն է
Հեռուստատեսության և հեռուստացույցի մասին է պատմում հետևյալ գիրքը`
Попов В. Г. Ти-Ви, Л., «Дет. лит.», 1975.