Հերբարիում
Հերբարիումը չորացրած բույսերի հավաքածու է: Լատիներեն «հերբարիում» բառը նշանակում է «խոտարան»: Սակայն հերբարիումի մեջ կարող են ընդգրկված լինել ոչ միայն խոտաբույսեր, այլև ծառերի տերևներ, ծաղիկներ:
Գարնանը գնացեք անտառի բացատ: Այն ծածկված է կանաչի համատարած գորգով մերթ այստեղ, մերթ այնտեղ երևացող ծաղիկների վառ պուտերով: Իսկ այժմ ավելի ուշադիր դիտեցեք: Տեսնո՞ւմ եք, որքա՜ն բազմատեսակ խոտաբույսերից է կազմված այդ կենդանի գորգը:
Մեկ-երկու ամիս անց այդ ծաղիկների ու խոտերի մեծ մասն արդեն չես տեսնի: Փոխարենը կհայտնվեն նորերը: Իսկ մարգագետնում միանգամայն ուրիշ բույսեր են աճում, քան անտառի բացատում: Ուրիշ են նաև գետափին աճողները: Մի խոսքով նա, ով ուզում է բույսերի հավաքածու կազմել, անելիք շատ ունի:
Բույսեր հավաքելը հեշտ գործ չէ: Երբեմն պետք է երկար շրջես, ուշադիր զննես, որպեսզի կարևորն ու հետաքրքիրն աչքիցդ չվրիպեն: Բացի դրանից, անհրաժեշտ է ճշտորեն գրանցել, թե երբ և որտեղ ես գտել տվյալ բույսը:
Հավաքված բույսերը խնամքով տեղավորում են թղթի թերթերի միջև և վրան դնում որևէ ծանրություն, օրինակ, մի մեծ գիրք: Որոշ ժամանակ անց բույսերը չորանում են` պահպանելով իրենց ձևն ու գույնը: Ճիշտ է, նրանք դառնում են փխրուն, և նրանց պետք է հպվել շատ զգուշորեն:
Մնում է չորացած բույսերը դասավորել ամուր թղթի վրա, ամրացնել թղթի նեղ շերտերով և մակագրել: Հերբարիումը պատրաստ է: Շատ կարևոր է հերբարիումը ճիշտ կազմելը: Չի կարելի թղթի նույն թերթի վրա դասավորել պատահական բույսեր: Սովորաբար ընտրում են մոտ տեսակների կամ հերբարիումի թեմային համապատասխանող բույսեր: Կարելի է կազմել, օրինակ, ծաղկավոր կամ թփանման բույսերի հավաքածու, կարելի է հավաքել որոշակի տեղանքի, օրինակ, անտառային կամ դաշտային բույսեր:
Հերոս պիոներներ
Ինչպե՞ս են հերոս դառնում: Ո՞ր տարիքում:
Տասներեք տարեկան էր Վոլոդյա Կորնեևը, երբ 1917 թ բալթիական ծովայինների հետ մասնակցեց Ձմեռային պալատի գրոհին: Նույն տարիքին էր Տիխոն Կուրկովը, երբ դարձավ գյուղսովետի նախագահ:
«Սիրիր գիրքը և կարողացիր օգտվել հրացանից: Վտանգի պահին հանրապետության առաջին իսկ կոչով պատրաստ եղիր պաշտպանելու այն: Քո նշանաբանը պետք է լինի «Միշտ պատրաստ»,- 1919 թ. Մոսկվայի Կրասնայա Պրեսնյա պրոլետարական շրջանի բանվորներն այս պատվիրանը տվեցին առաջին պիոներներին:
Այդ ժամանակից ի վեր այնտեղ, ուր առավել թեժ է մարտը կամ դժվարին` աշխատանքը, կոմունիստների ու կոմերիտականների ետևից գնում են պատանի պիոներները:
Ուրալում Գերասիմովկա անունով մի փոքրիկ գյուղ կա: 1932 թ այստեղ տնօրինություն էր անում կուլակների բանդան: Նրանց համախոհն էր նաև գյուղսովետի նախագահը: Եվ ահա նրա 14-ամյա որդի` Պավլիկ Մորոզովը, ելավ սովետական իշխանությանը թշնամի հոր դեմ: Կուլակները գազանաբար հաշվեհարդար տեսան տղայի հետ. նրանք սպանեցին Պավլիկին: Բայց մինչև օրս ապրում է նրա արիության և սեփական պարտքին հավատարիմ մնալու հիշատակը:
1930 թ պիոներական պարտքի և խիզախության բարձր օրինակ ցուցաբերեց 15-ամյա Գրիշա Հակոբյանը: Նա ապրում էր Գանձակ (այժմ Կիրովաբադ) քաղաքում: Իմանալով, որ սովետական իշխանության թշնամիները մեծ քանակությամբ արծաթե մանրադրամ են թաքցրել, նա այդ մասին հայտնում է տեղական իշխանությանը: Գազազած չարագործները դաժանորեն սպանեցին անվեհեր պատանուն: Նրա