Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/89

Այս էջը սրբագրված է

երկու ամսով կասեցնելով թշնամու առաջխաղացումը 73 օր տևեց Օդեսայի պաշտպանությունը Դարեդար կհիշվի Լենինգրադի սխրանքը, որի 900-օրյա պաշտպանությունը անմոռանալի մի դյուցազնավեպ է 250 օր ու գիշեր աննկուն մարտնչում էին Սևաստոպոլի պաշտպանները Հերոսաբար կռվում էր Նովոռոսիյսկը՝ թույլ չտալով թշնամուն Կովկաս մտնել Կերչում հողն այրվում էր ֆաշիստների ոտքերի տակ Մոտ երկու ամիս քաջաբար պաշտպանվում էր Տուլան։ Պատմության մեջ որպես հերոսական էջ կմնան Մինսկի ընդհատակայինների և պարտիզանների պայքարը, Մուրմանսկ և Սմոլենսկ քաղաքների պաշտպանական մարտերը

Մեծ ճակատամարտ ծավալվեց Մոսկվայի մատույցներում, որի գրավմանը հիտլերականներն առաջնակարգ նշանակություն էին տայիս Կատաղի մարտերում թշնամին ուժասպառ ու արյունաքամ եղավ և ետ շպրտվեց մայրաքաղաքից Մոսկվայի մոտ տարած պատմական հաղթանակը նշանավորեց ֆաշիստական հորդաների ջախջախման սկիզբը

Ավելի քան 6 ամիս շարունակվեց Ստալինգրադյան ճակատամարտը Ստալինգրադի աշխատավորներն իրենց արիությամբ չէին զիջում զինվորներին Նրանց հետ միասին բանվորները զենքը ձեռքին պաշտպանում էին յուրաքանչյուր շենք ու արտադրամաս Ստալինգրադի մոտ սովետական զորքերը շրջապատեցին և ջախջախեցին թշնամու 22 դիվիզիա 330 հզ մարդ Այստեղ սովետական բանակի տարած փայլուն հաղթանակը ցույց տվեց, որ մոտ է Հայրենական մեծ պատերազմի և երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի արմատական բեկումը

Սովետական բանակը և ռազմածովային նավատորմը մեկը մյուսի ետևից կործանիչ հարվածներ էին հասցնում հակառակորդին

Հայրենական մեծ պատերազմն ավարտվեց ֆաշիստական Գերմանիայի լիակատար պարտությամբ

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել Սովետական մարդիկ սրբությամբ հիշում և պահպանում են հերոսների գործն ու սխրանքը, նրանց օրինակով սովորում ապրել, պայքարել և հաղթել։

Հերոս քաղաքների մասին ավելի մանրամասն դուք կարող եք կարդալ հետևյալ գրքում

Дмитриев Ю.Д Города-герои М , «Мапыш», 1969


Հերոսություն և արիություն

Դուք, անշուշտ, հարգում եք խիզախ ու քաջարի, հերոսության ընդունակ մարդկանց Ինքներդ էլ եք ուզում այդպիսին լինել Բայց դրա համար շատ կարևոր է իմանալը, թե ինչ են հերոսությունն ու արիությունը

Ահա ձեր ընկերը ուղղակի ավտոմեքենայի քթի տակով վազելով անցավ փողոցը Ի՞նչ եք կարծում, դա արիություն էր Իսկ եթե նա զոհվե՞ր կամ խեղանդա՞մ դառնար, դրանով որևէ մեկին օգուտ կտա՞ր Ամենևին ոչ, միայն իրեն կվնասեր։ Հապա ինչպիսի՜ վիշտ կպատճառեր ծնողներին Նշանակում է, դա ոչ թե արիություն էր, այլ պարզապես անմտություն

Արիությունը ոգու այն ուժն է, որն օգնում է մարդուն հաղթահարելու վախը՝ վտանգավոր, սակայն մարդկանց համար կարևոր գործ կատարելիս Արիությունը հատուկ է բոլոր այն հերոսներին, որոնց դուք ուզում եք նմանվել Հերոս հեղափոխականներն իրենց կյանքի ուղին ընտրելիս գիտեին, որ իրենց սպասում են հալածանք, բանտ, գուցե և մահապատիժ. Բայց և այնպես նրանք այդ ուղին էին ընտրում, որովհետև ուզում էին հասնել ճշմարտության ու արդարության, ազատություն բերել ճնշվածներին Այնպես որ հերոսներն առաջին հերթին նրանք են, ովքեր ընդունակ են իրենց շահերը, անգամ կյանքը զոհաբերել ուրիշների համար՝ հանուն բարձր նպատակի

Ամեն մի ժողովրդի պատմության էջերում էլ հերոսության սքանչելի օրինակներ կան Մոտ երկուսուկես հազար տարի առաջ Հռոմի հանրապետությունը կռվում էր էտրուսկների թագավոր Պորսենայի դեմ Վտանգված էր հանրապետության անկախությունը Մուկիոս Սկևոլա անունով հռոմեացի խիզախ մի պատանի որոշեց թափանցել թշնամու ճամբարը և սպանել Պորսենային Բայց նրան բռնեցին Մուկիոսը համարձակ ասաց թագավորին, որ եկել է նրան սպանելու Թագավորը սաստիկ զայրացավ, սպառնաց տանջահար անել նրան Բայց Մուկիոսը ծիծաղեց և ձեռքը դրեց կրակին «Տե՛ս, թե ինչի է ընդունակ ազատ հռոմեացին»,— ասաց նա Հռոմեացիների արիությամբ ահաբեկված Պորսենան շտապեց հաշտություն կնքել նրանց հետ։ Իսկ այդ սխրագործության մասին հիշողությունն ապրում է մինչև օրս