Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/91

Այս էջը սրբագրված է

բայց ինքը զոհվեց Անատոլին կյանքը վտանգեց, որովհետև ուզում էր փրկել ժողովրդական բարիքը

Անօրինակ սխրանք գործեց ստորջրյա լողի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՍՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանը 1977 թ սեպտեմբերյան ամպամած մի օր մարդկանցով լեցուն տրոլեյբուսը շեղվեց ընթացքից և ընկղմվեց Երևանյան լիճը Դեպքին ականատես Շավարշը, դույզն իսկ չհապաղելով, նետվեց ջուրը, կոտրեց տրոլեյբուսի ապակին և, ճանկելով առաջին պատահած մարդուն, ջրի երես հանեց Եվ այդպես՝ 20 անգամ, առանց վայրկյան իսկ դադար առնելու 20 փրկված մարդկային կյանք Այս սխրանքի համար Շավարշ Կարապետյանը, առաջինն ու առայժմ միակը սովետական մարզիկներից և երրորդը աշխարհում, արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի (կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող միջազգային կազմակերպության) «Ֆէր-փլեյ» (արդարացի խաղ) մրցանակին, որը տրվում է նշանավոր մարզիկներին՝ ցուցաբերած մեծ արիության ու ազնվության համար

Շատ հերոսներ կան նաև գիտության պատմության մեջ Հիշենք, օրինակ, սովետական բևեռախույզներին Չէ որ նրանք գիտակցում էին, որ կարող են զոհվել անծայր սառույցների մեջ Իսկ նորվեգացի գիտնական Թուր Հեյերդալը գերանակապ թեթև լաստով կտրեց անցավ Խաղաղ օվկիանոսը, որպեսզի ապացուցեր իր գիտական հիպոթեզի (վարկածի) ճիշտ լինելը Մարդկությանը հայտնի են նաև հերոս բժիշկներ, որոնք գիտակցաբար իրենց վարակել են վտանգավոր հիվանդություններով՝ դրանց բուժման արվեստը սովորելու համար

Հապա Տիեզերքի հերոսնե՞րը Ո՜վ գիտե, թե ահա այս թռիչքի ժամանակ տիեզերագնացներին չի՞ դարանակալել, արդյոք, անակնկալը Եվ, այնուամենայնիվ, նրանք թռիչքի են դուրս գալիս, որպեսզի մարդկության համար բացեն դեպի աստղերը տանող ուղին

Թե ինչ են հերոսությունն ու արիությունը, ձեզ կօգնեն հասկանալու նաև այս գրքերը

Сорокин 3 А. Поединок в снежной пустыне М , «Малыш»

Мариинский Е. П На тропе подвига М, «Дет пит», 1970


Հեքիաթ

Վաղ ժամանակներից մարդիկ երագել են կառավարել բնության ուժերը, ըմբռնել աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ, երագել են ազատ աշխատանքի, արդարության և երջանկության մասին Բոլոր երկրներում մարդկանց երազանքները նման են եղել, բայց ամեն մի ժողովուրդ դրանք արտահայտել է յուրովի Ժողովրդական այդ երազանքներից ու ակնկալիքներից էլ ծնունդ է առել հեքիաթների զարմանահրաշ աշխարհը, որն ապրում և գոյատևում է իր հատուկ օրենքներով

Հեքիաթով դրսևորվել է գեղարվեստորեն ստեղծագործելու, իր հարուստ երևակայությունը երևան բերելու ժողովրդի ձգտումը Դրա համար էլ հեքիաթը համարվում է գեղարվեստական խոր ու բարձր