հնարանք Հեքիաթն ունկնդրից ևս պահանջում է համարձակ ու ստեղծագործական երևակայություն Պատահում է, որ հեքիաթային ամենահամարձակ հնարանքները դառնում են իրականություն «Ամեն մի հեքիաթի մեջ կան իրականության տարրեր»,— ասել է Վ Ի Լենինը Արդյոք ձեզ հայտնի՞ է, որ թռչող մեքենայի անունը՝ «ինքնաթիռ», փոխառված է հրաշապատում հեքիաթից Հարյուրավոր տարիներ առաջ, երբ ոչ մի մարդու դեռ չէր հաջողվել վեր բարձրանալ երկրից, հեքիաթային հերոսը ինքնաթիռ-գորգով սավառնում էր երկնքում Իհարկե, իսկական ինքնաթիռը, որով մարդը երկինք բարձրացավ, նման չէ հեքիաթային ինքնաթիռին, բայց այս վերջինի մեջ իրականություն էր դարձել եկինք թռչելու մարդկության վաղեմի երազանքը
Թևավոր երազանքների, առաքինի արարքների ու մտքերի շնորհիվ ժողովրդական հեքիաթը վաղուց ի վեր գրավում է ողջ աշխարհի գրողների ուշադրությունը Նրա հենքի վրա են իրենց սքանչելի հեքիաթները հյուսել ռուս-բանաստեղծներ Ժուկովսկին, Պուշկինը, Երշովը, Նեկրասովը, սովետական գրողներ Մայակովսկին, Չուկովսկին, Մարշակը, Օլեշան, ֆրանսիացի հեքիաթագիր Պերրոն, դանիացի Անդերսենը, գերմանացի գրողներ Գրիմմ եղբայրները և ուրիշ շատ–շատերը
Աշխարհի ժողովուրդների հեքիաթների շարքում աչքի ընկնող տեղ են գրավում նաև հայկական հեքիաթներն իրենց բազմազան՝ կախարդական, արկածային, երգիծական բնույթով. Մեր հեքիաթները ևս ծնունդ են առել վաղնջական ժամանակներում Ժողովրդի ծոցից ելած տաղանդավոր հեքիաթասացները, պատմելով և սերնդից սերունդ փոխանցելով, հղկել ու կատարելագործել են հեքիաթները և որպես թանկագին ավանդ հասցրել մինչև մեր օրերը Հայ բանահավաքներն ու բանագետները ջանասիրաբար գրի են առել և կորստից փրկել ժողովրդական բանահյուսության այդ գանձերը Տարիների ընթացքում հավաքվել են մի քանի տասնյակ հազարի հասնող հեքիաթներ ու զրույցներ Հեքիաթների, ժողովրդական ստեղծագործության այլ տեսակների հավաքման ու գրի առնելու գործին խանդավառությամբ մասնակցում են նաև ձեր հասակակիցներն