Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/94

Այս էջը սրբագրված է

ու բարձր դասարանցիները 1981 թ լույս տեսավ մի ժողովածու «Հրեղեն ձին» խորագրով, որտեղ ընդգրկված են հարյուրավոր հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առած-ասացվածքներ Իրենց պապիկներից ու տատիկներից, ուրիշ տարեցներից դրանք գրառել և «Պիոներ կանչ» թերթի խմբագրություն էին ուղարկել մեր հանրապետության տարբեր շրջաններում, ինչպես նաև Վրաստանի ու Ադրբեջանի հայաշատ վայրերում բնակվող 2—10-րդ դասարանների աշակերտները Դուք ևս ձեռնամուխ եղեք այդ երախտաշատ գործին, որպեսզի կորստյան չմատնվեն ժողովրդական ստեղծագործության հրաշալի նմուշները

Հայկական հեքիաթները մշտապես գրավել են հայ գրողներ Ղ Աղայանի, Հ Թումանյանի, Ա Իսահակյանի, Դ Դեմիրճյանի, Ս Զորյանի, Խնկո Ապոր, Հ Հայրապետյանի և ուրիշների ուշադրությունը, որոնք հեքիաթների իրենց գրական մշակումներով հայ գեղարվեստական գրականությունը հարստացրել են ինքնատիպ ստեղծագործություններով

Հեքիաթն այսօր էլ է պետք մեզ Այն զվարճանալու և ժամանցի համար չէ միայն Հեքիաթը հաստատում է արդարության զգացումը և սերը բարու հանդեպ, դաստիարակում մտքի համարձակություն և երևակայության խիզախություն Այս հատկանիշները մարդուն հարկավոր են եղել բոլոր դարաշրջաններում, իսկ մեր դարաշրջանում հարկավոր են ավելի, քան երբեք, որովհետև մեր ժամանակը չտեսնված մեծագործությունների ու հայտնագործությունների ժամանակ է Իսկ բոլոր՝ մեծ թե փոքր, հայտնագործություններն սկսվում են այսպես.

— Իսկ ի՞նչ կլինի, եթե


Հիգիենա

Պիոներական ճամբարում սանիտարուհի աղջիկները ոչ ոքի հանգիստ չեն տալիս իրենց «Հիգիենա է, հիգիենա՛» բառերով

Առավոտյան լվացվելն ու ատամները խոզանակով մաքրելն, ասենք, ընդունված կարգ է. Բայց, ահա, վոլեյբոլ կամ ֆուտբոլ ես խաղում, նորից արի ու լվացվիր Ճաշից, հետճաշից ու ընթրիքից առաջ՝ դարձյալ.. Եվ այս ամենը «հիգիենա» է կոչվում Իսկ ինչո՞ւ է պետք այդպիսի խիստ կարգ ու կանոնը

Հիգիենան նրա համար է, որ հնարավոր լինի պայքարել մարդու վտանգավոր ու նենգ թշնամիների՝ վարակիչ հիվանդությունների տարածողների ու հարուցիչների դեմ Բակտերիաներն անզեն աչքով անտեսանելի կենդանի էակներ են Նրանք վխտում են հողում ու ջրում, մարդու մարմին են թափանցում կեղտի հետ Հատկապես շատ կուտակվում են մատների ծայրերին՝ եղունգների տակ

Դուք գիտեք, որ չի կարելի անլվա միրգ ու բանջարեղեն ուտել, չլվացված ձեռքերով սեղան նստել Միշտ պետք է կտրել եղունգ¬ ները, խնամքով սանրել մազերը, մաքրել ատամները Թեև հիգիենայի կանոններում շատ են հնչում «չի կարելի» և «պետք է» ձանձրացնող բառերը, բայց դրա փոխարեն հիգիենան օգնում է առողջության պահպանմանը

Հիգիենան մեր մարմնի ու հագուստի, ուտելիքի, շնչած օդի մաքրությունն է

Իսկ գիտե՞ք արդյոք, թե ինչպես են հիգիենա պահպանում բժիշկները վիրահատության ժամանակ Բոլոր գործիքները նախապես ախտահանում են, այսինքն՝ եռացնում կամ մշակում են բակտերիաները ոչնչացնող հատուկ լուծույթով, բուժքույրերը դրանք մատուցում են ախտահանած ունելիներով, բժիշկներն ու բուժքույրերը ռետինե ախտահանած ձեռնոցներ են հագնում, քիթն ու բերանը ծածկում թանձիֆե մաքուր կապերով Եվ բակտերիաները հիվանդի վերքի մեջ չեն թափանցում

Լուսնի վրա վայրէջք կատարած ամերիկյան տիեզերագնացներին երկու շաբաթ պահեցին մեկուսացված խցիկներում, վախենալով, որ նրանց հետ Լուսնից Երկիր կթափանցեն այնպիսի բակտերիաներ, որոնց դեմ Երկրի վրա չեն կարողանա պայքարել Ի դեպ, այս անգամ հիգիենան զուր անցավ Առաջ էլ ենթադրում էին, որ Լուսնի վրա կյանք չկա, հետևաբար չկան նաև բակտերիաներ, բայց դրանում համոզվեցին միայն այն ժամանակ, երբ տիեզերագնացները վերադարձան իրենց ճանապարհորդությունից


Հիդրա

Մի հին առասպել կա հիդրայի՝ մի քանի գլխանի սարսափելի հրեշի, մասին. Նրան հաղթելն անհնարին էր, որովհետև կտրած գլուխների տեղում իսկույն նորերն էին աճում Բայց ի՞նչ կապ կա այդ հրեշի և այն