դասակարգը պայքարի ելավ ընդդեմ շահագործողների, հիմնվեցին մարքսիստակայն առաջին խմբակները, սկսեց ձևավորվել Ռուսաստանի սոցիալ–դեմոկրատական, բանվորական կուսակցությունը: 1905 թ. Իվանովո-Վոզնեսենսկ քաղաքում ստեղծվեցին առաջին սովետները` նոր, սովետական իշխանության մարմինների նախատիպերը:
1917 թ. հոկտեմբերին Պետրոգրադում թնդաց «Ավրորա» հածանավի համազարկը` ի լուր աշխարհի ազդարարելով Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության մասին, կազմվեց աշխարհում առաջին սովետական կառավարությունը:
Խաղաղ շինարարության տարիներին այստեղ` Ռուսաստանում, ծնունդ առան մեր երկրին առաջին սոցիալիստական կառույցներից շատերը:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռուսաստանյան ֆեդերացիայի ժողովուրդների հետ համատեղ ջախջախեցին ֆաշիստական զավթիչներին: Առաջինը Մոսկվայի մատույցներում էր, որ հողմացրիվ եղավ հիտլերյան բանակի անպարտելիության առասպելը: Այստեղից սկսվեց սովետական զորքերի հաղթական հարձակումը: Պատմության մեջ մտան Վոլգայի ափերին և Կուրսկի մատույցներում մղված մեծ ճակատամարտերը: Մարտական և համաժողովրդական անմահ սխրանքի համար Մոսկվա, Լենինգրադ, Վոլգոգրադ, Նովառոսիյսկ, Տուլա, Մուրմանսկ, Սմոլենսկ քաղաքներին շնորհվել է հերոս քաղաք պատվավոր կոչումը:
Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ Ռուսաստանի աշխատավորները, մեր ողջ երկրի բոլոր ժողովուրդների հետ միասին, կարճ ժամանակամիջոցում ոչ միայն կարողացան բուժել պատերազմի հասցրած վերքերը, այլև իրենց հանրապետությունը դարձրին է՛լ ավելի հարուստ ու ծաղկուն:
Այսօր ՌՍՖՍՀ-ն զարգացած սովետական սոցիալիստական հանրապետություն է: Այն թողարկում է ՍՍՀՄ-ի արդյունաբերական արտադրանքի հիմնական մասը, մեր բոլոր հանրապետություններին, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ երկրների մատակարարում հաստոցներ, սարքեր, մեքենաներ, զանազան մեխանիզմներ: ՌՍՖՍՀ-ի տարածքում կառուցվել և կառուցվում են խոշոր հիդրոէլեկտրակայաններ, ստեղծվում են արդյունաբերական հզոր համալիրներ, անցկացվում նոր մայրուղիներ:
Ռուսաստանյան Ֆեդերացիայի գյուղատնտեսությունը տալիս է մեծ քանակությամբ միս, կաթ, հացահատիկ, կարտոֆիլ, բանջարեղեն, մրգեր: Այս ամենն է՛լ ավելի կշատանա, երբ մեր կուսակցության և կառավարության որոշմամբ կերպարանափոխվի ոչ սևահողային գոտին:
Ինչպես ՍՍՀՄ-ի մյուս հանրապետությունները, Ռուսաստանյան Ֆեդերեցան նույնպես համատարած գրագիտության հանրապետություն է: Նրա յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը դպրոցական է: Ինքնավար հանրապետությունների օկրուգների դպրոցներում դասավանդումը տարվում է բնիկ ժողովուրդների մայրենի լեզվով: Դա սովետական իշխանության մեծագույն նվաճումն է: ՌՍՖՍՀ-ի ժողովուրդների լեզուներով հրատարակվում են շատ ու շատ գրքեր, դասագրքեր, թերթեր և ամսագրեր, մինչդեռ ցարական Ռուսաստանում նրանց մի մասը չուներ նույնիսկ իր գիրը:
Ռուսաստանյան Ֆեդերացիայում գործում են գիտական խոշորագույն կենտրոններ: Ռուսաստանի գիտնականները բազմաթիվ կարևոր հայտնագործությունների ու գյուտերի հեղինակ են:
Հանրապետությունում, ինչպես մեր ամբողջ անծայրածիր հայրենիքում, եռուն աշխատանք է ծավալվել հանուն կոմունիզմի պայծառ ապագայի:
Ռուսաստանի անծայրածիր հեռաստանների, նրա գողեցկության ու հարստության մասին է պատմում հետևյալ գիրքը.
Кубинцкий Г. И. Край родной — Россия. М. «Дет. ин.» 1974
Ռուսաց լեզու
Ռուսաց լեզուն ռուս ժողովրդի լեզուն է: Այն միավորում է միմյանցից կիլոմետրեր հեռու ապրող արխանգելսկցուն ու կուբանցուն, լենինգրադունց ու սիբիրցուն: Նրանով խոսում, կարդում և գրում են մեր երկրի նաև ուրիշ ազգությունների շատ ներկայացուցիչներ: Այն դարձել է մեր բազմազգ հայրենիքի բոլոր քաղաքացիների ազգամիջյան հաղորդակցման լեզուն:
Ռուսաց լեզուն ունի շատ եղբայրներ՝ բուլղարերենը, սերբա-հորվաթերենը, չեխերենը, լեհերենը և այլն, որոնք բոլորն էլ սլավոնական լեզուներ են: Բայց ռուսերենին