Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/102

Այս էջը հաստատված է

ամենից մոտ են ուկրաիներենն ու բելոռուսերենը. այս երեք լեզուներն էլ սերում են մեկ արմատից՝ հին ռուսերենից:

Ռուսաց լեզուն մի շարք ազգակիցներ ունի նաև սլավոնական մեծ ընտանիքից դուրս: Այն ոչ հեռու ազգակցական կապերի մեջ է մերձբալթյան ժողովուրդներից լատիշների ու լիտվացիների լեզուների հետ: Շատ ընդհանրություն կա ռուսերենի և գերմանական տարբեր լեզուների` գերմաներենի, շվեդերենի, նորվեգերենի և ուրիշների միջև: Թեև հեռավոր, բայց կապեր ունի նաև արևելքի որոշ ժուղովուրդների լեզուների հետ: Այս բոլոր լեզուները մտնում են մեկ ընդարձակ լեզվաընտանիքի մեջ, որին վաղուց այդպես էլ անվանում են՝ հնդեվրոպական լեզվաընտանիք:

Դեռևս Մ. Վ. Լոմոնոսովը գրել է, որ ռուսաց լեզուն ունի աշխարհի այլ լեզուների լավագույն հատկանիշները. իսպաներենի պերճությունն ու ֆրանսերենի աշխուժությունը, գերմաներենի խստությունն ու իտալերենի քնքշությունը: Դա այդպես էր, սակայն ավելի ուշ Ա. Ս. Պուշկինն ու Մ. Յու. Լերմոնտովը, Ն. Վ. Գոգոլն ու Ի. Ս. Տուրգենևը, Լ. Ն. Տոլստոյն ու Ա. Պ. Չեխովը և խոսքի ուրիշ մեծ վարպետներ, ինքը` ռուս ժողովուրդը, ավելի կատարելագործեցին լեզուն, հաղորդեցին նրան աննախընթաց ուժ և արտահայտչականություն:

Մեծ Հոկտեմբերի հաղթանակից հետո ռուսերենը թանկ դարձավ համայն աշխարհի աշխատավորության համար: Նրանով է խոսել աշխատավորների մեծ առաջնորդ Վ. Ի. Լենինը: Ռուսերեն հնչեց ազատության, խաղաղության, երջանկության, լուսավոր ապագայի՝ կումունիզմի կոչը:

Ռուսաց լեզուն դարձել է միջազգային լեզուներից մեկը: Միջազգային ամենակարևոր պայմանագրերի ու համաձայնագրերի բնագրերը կազմվում են նաև ռուսերեն: Արտասահմյան շատ երկրներում տարեցտարի ավելի ու ավելի շատ մարդիկ են ջանասիրությամբ ռուսերեն սովորում: Եվ նրանցից շատերին մոտ ու հասկանալի են բանաստեղծ Վլադիմիր Մայակովակու այս հրաշալի խոսքերը.

Թեկուզ լինի
նեգեր զառամյալ
անձանձրույթ,
անվհատ էլի՜ ես
ռուսերեն կսովորեի
լոկ նրա համար,
որ այդ լեզվով
խոսել է Լենինը: