Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/122

Այս էջը հաստատված է

Ընդունելով «ազդանշանը»՝ սարդն իսկույն նետվում է դեպի որսը, որը չի կարող ազատվել ցանցից. նրա թելերը պատած են կպչուն նյութով:

Որսացանցերից բացի, սարդերը մի ուրիշ զենք էլ ունեն` ուժեղ ծնոտներ: Սրանք վերջանում են անցքավոր ճանկով: Այդ անցքերով դուրս է հոսում թունավոր գեղձերից արտազատվող թույնը: Տնային սարդի կամ խաչասարդի թույնը կարող է ճանճ սպանել: Շատ ավելի թունավոր է տարանտուլը: Սովետական Միության տարածքում հանդիպող ամենաթունավոր սարդը չոր տափաստանների ու կիսաանապատների բնակիչ կարակուրտն է: Նրան կարելի է ճանաչել սև փորիկի վրայի կարմիր պուտերով: Կարակուրտը խոշոր չէ, ունի մինչև 2 սմ երկարություն: Նրա խայթոցը կարող է մահացու լինել ձիու կամ ուղտի համար: Այն վտանգավոր է նաև մարդու համար: Հաճախ սարդ են անվանում նաև խոտհարին: Բայց դա ճիշտ չէ: Խոտհարները, ինչպես և կարիճներն ու մորմերը, սարդեր չեն, այլ նրանց մոտիկ ցեղակիցները. նրանք սարդակերպեր են: Սարդերն ու սարդակերպերն ապրում են Երկրի բոլոր ծայրերում: Նրանց կարելի է հանդիպել թե՛ արևադարձային գոտիներում, թե՛ տունդրայում, և թե՛ շոգ անապատներում ու բարձր լեռներում: Նրանք բոլորը սնվում են միջատներով, այդ թվում` վնասատու: Ոչնչացնելով դրանց` սարդերն օգուտ են տալիս մարդուն:

Սարդերի մասին կարդացեք հետևյալ գրքում.

Фриш К.Десять маленьких непрошеных гоцтей.М., «Дет.лит.»,1970.

Սարյակ

Գարնանը մեր հանրապետության բազմաթիվ շրջանների այգիներում, դաշտերում ու մարգագետիններում հաճախ կարելի է տեսնել ուղիղ կտուցով, ուժեղ ոտքերով, խիտ փետրածածկով թռչունների: Դրանք սարյակներ են:

Աշխարհում հայտնի են գրեթե 110 տեսակ սարյակներ, որոնցից ՍՍՀՄ—ում հանդիպում է 8—ը, մեր հանրապետությունում` դրանցից 2 տեսակը` սովորական և վարդագույն սարյակները:

Սարյակները սովորաբար չվող թռչուններ են,այսինքն` ձմռանը թռչում են տաք երկրներ: Բայց մեր հանրապետության տարածքում բնակվող սովորական սարյակները նաև նստակյաց կյանք են վարում, տաք ձմռանը չեն չվում:

Սովորական սարյակի մարմնի երկարությունը 20—25 սմ է: Գարնան ու ձմռան ամիսներին նրա փետուրները սև են, մետաղական փայլով, իսկ աշնանն ու ձմռանը այդ սև հագուստը ծածկվում է համաչափ տարածված սպիտակ պուտերով` մի առանձին գրավչություն հաղորդելով թռչնին: Սովորական սարյակները գարնան ավետաբերներ են: Մեծ երամներով նրանք վերադառնում են մարտ—ապրիլ ամիսներին, ապա անցնում բնադրման իրենց հոգսերին: Մեծ եռուզեռով, չոր խոտերից, բրդի կտորտանքից ու փետուրներից ծառերի փչակներում, պատերի ճեղքերում հյուսում են նաև մարդու անմիջական հարևանությամբ, արհեստական բներում: Մայիսի սկզբին մայր սարյակն այդ բնում 4—5 երկնագույն ձու է ածում: Նույն ամսի կեսերին հայտնվում են ձագերը, որոնք երեք շաբաթ անց արդեն կարողանում են թռչել, հեռանում են բնից և սկսում ինքնուրույն կյանք վարել: Մեր հանրապետության տարածքում սովորական սարյակները հանդիպում են ամենուրեք՝ բացառությամբ ցածրադիր վայրերի: Վարդագույն սարյակներն իրենց ձմեռանոցներից վերադառնում են մայիսի առաջին կեսին: Մարմնի չափերով նրանք գրեթե չեն տարբերվում սովորական սարյակից, սակայն նրանց մեջքի ու որովանի փետուրները վարդագույն են, իսկ գլուխը, թևերն ու պոչը՝ սև: Արուները գլխին ունեն երկար, փուփուլանման փետուրներ:

Վարդագույն սարյակները բնադրում են մեծ գաղութներով: Յուրաքանչյուր գաղութ կարող է կազմված լինել ավելի քան 1