դեռևս 9-րդ դարում կառուցվել է հսկայական ճարտարապետության հայտնի հուշարձաններից մեկը՝ Սևանի վանքը, աստիճանաբար վերածվեց թերակղզու:
Ժողովուրդը, սակայն, վարձահատույց եղավ Սևանին: Կառուցեց եզանի ջրատար՝ 49 կմ երկարությամբ «Արփա-Սևան» թունելը, որն անցնում է լեռների տակով: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դժվարին ու հերոսական աշխատանք էր դա՝ ճեղքել լեռների կուրծքը, ճամփա բացել Արփա գետի ջրերը՝ Սևան հասցնելու համար: Հանուն զմրուխտյա Սևանի շինարարները մոտ քսան տարի աշխատեցին գետնի տակ: Այժմ Արփայի ջրերը հոսում են դեպի Սևանա լիճը: Նրա չորացած ափերը ծառապատվել են: Նախատեսված է Սևան տեղափոխել նաև Որոտան գետի ջրերը: Ստեղծվել է «Սևան» ազգային պարկը, որի նպատակն էր լճի ավազանի բնական ռեսուրսների, պատմական ու մշակութային հուշարձանների պահպանումը: Գիտնականները ուսումնասիրում են լճի այսօրվա վիճակը, կենդանական ու բուսական աշխարհը և նորանոր միջոցներ փնտրում վերականգնելու նախկին Սևանը:
Բնության այդ հազվագյուտ պարգևը՝ Սևանա լիճը, ոգեշնչման աղբուր է եղել արվեստագետների համար: Սևանը պատկերել են նկարիչներ Գ. Բաշիջաղյանը, Ա. Առաքելյանը, Փ. Թելեմեզյանը և ուրիշներ: Նրա մասին հուզիչ բանաստեղծություններ են գրել հայ և այլազգի շատ բանաստեղծներ:
Սերինոս
Սերինոսն ամենագեղեցիկ երգող թռչուններից է: Նրա զրնգուն դայլայլը կարելի է լսել թե՛ անտառի բացատում, թե՛ քաղաքային զբոսայգում, և թե՛ հինավուրց պարտեզում.
պինկ-պինկ-պինկ...
ֆիթհ-ֆիթհ-ֆիթհ-ֆիթհ...
Գարնանը սերինոսների զույգն սկսում է բույն հյուսել ծառին կամ թփին: Այդ շրջանում նրանք սաստիկ կռվարար են և ուրիշ սերինոսների մոտ չեն թողնում իրենց տեղամասին: Բայց և հրաշալի վարպետներ են. սերինոսի զամբյուղանման բույնը շատ կոկիկ ու խնամքով հյուսված է լինում մամուռից, ճյուղերից ու մանր խոտերից: Սակայն միայն փորձառու աչքը կնկատի այն, որովհետև բույնը ջանասիրությամբ քողարկված է լինում: Եթե դուք սերինոսի բույնը տեսնելու բախտ ունենաք, ձեռք մի տվեք, այլապես թռչունները կլքեն այն, կհեռանան:
Ամռանը բնում հայտնվում են շատակերներ և պահանջկոտ ձագեր: Ծնողների կյանքը հոգսաշատ է դառնում, որովհետև հիմա նրանք ստիպված են չափազանց շատ կեր հայթայթել: Ողջ ամառը փութաջան սերինոսներն անտառը մաքրում են վնասատու միջատներից:
Ամռան վերջին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, հյուսիսային շրջաններում ապրող սերիսոսները երամներ են կազմում և ուղղվում դեպի հարավ: Այնտեղ, հեռվում, Հյուսիսային Աֆրիկայի տաք ափերին կամ Եվրոպայի հարավում, նրանք անց են կացնում ձմռան ամիսները: Իսկ գարնանը վերադառնում են իրենց բնակավայրերը, և նորից լսվում է նրանց եռանդուն և ուրախ դայլայլը:
Սերմեր
Սերմը բույսի մասն է: Այն առաջացել և հասունացել է մայրական բույսի վրա: Սերմը փոքրիկ բույս է, բույս-մանկիկ: Նրա գլխավոր մասը սաղմն է: Եթե սաղմնային մասով նրբորեն կտրենք սերմը, ապա մանրադիտակով կամ ուժեղ