Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/138

Այս էջը հաստատված է

պահակներ կարգել, բայց ոչ թե սերմաքաղներին ոչնչացենելու, այլ քշելու համար, որովհետև նրանց տված օգուտն ավելի մեծ է, քան վնասը։


Սերով Վալենտին Ալեքսանդրովի

1865—1911

Մտածկոտ ու մռայլ Անտոշան, ինչպես անվանում էին Սերովին մանկության տարիներին, ինքնամփոփ ու մարդախույս էր թվում։ Բայց տղայի հետ մոտիկից շփվողները համոզվում էին, որ նա շատ աշխույժ ու կենսուրախ բնավորություն ունի, նաև անվեհեր հեծյալ է, գերազանց դահուկորդ, մանկական ամեն տեսակ զվարճությունների կազմակերպիչ։ Բարությունը, համարձակությունը, ճշմարտասիրությունը միշտ եղան Վալենտին Ալեքսանդրովիչ Սերովի ողջ կյանքի անբաժան ուղեկիցները։

Անտոշան վաղ սկսեց նկարել։ Նրա նկարչական տաղանդը միահյուսված էր մարդկանց, գազանների, թռչունների, զարամանազան ու սքանչելի բնության հանդեպ ունեցած վիթխարի սիրուն։

Ժամերով կանգնում էր նա կենդանաբանական այգու վանդակների առջև և ուսումնասիրում առյուծների, վագրերի, արջերի, այլ գազանների արտաքինը, շարժումները, վարքագիծը։ Շատ ավելի ուշ Սերովը հրաշալի պատկերազարդեց Ի․ Ա Կռեյովի «Քառյակը», «Առյուծն ու գայլը», «Կապիկն ու ակնոցները», «Ագռավն ու Աղվեսը» առակները։ Բոլոր կենդանիներից տղան ամենից շատ ձիեր էր սիրում։ Երբ մեծացավ, նրանց գովերգեց «Մտրուկները ջուր խմելիս. Դոմոտկանովո», «Ձի են լողացնում», «Ձիերը լճակի ափին» կտավներում։

Վաղ հասակից տղան զմայլված էր Ռուսաստանի միջին գոտու բնությամբ։ Տարիներ անց նրան նվիրեց «Ձմեռը Աբրամցևոյում», «Կանաչապատ լճակը. Դոմոտկանովո» և ուրիշ շատ նկարներ։

Բայց Սերովը ռուս և համաշխարհային արվեստի պատմության մեջ մտավ ամենից առաջ իբրև դիմապատկերի ականավոր վարպետ։

Սերովն ստեղծել է երեխաների դիմանկարներ, որոնց մեջ արտահայտել է մանկական բնավորության, սարումների ողջ անմիջականությունը։ Նա վրձնել է հայտնի նկարիչների, գրողների, արտիստների բազմաթիվ հրաշալի դիմանկարներ:

Իր ստեղծագործական ուղու հենց սկզբին Վալենտին Ալեքսանդրովիչը կերտեց