Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/145

Այս էջը հաստատված է

Սիրիա

(Սիրիայի Արաբական Հանրապետություն, ՍԱՀ)

Այս պետությունը գտնվում է Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովի արևելյան ափին: Հիմնական բնակիչներն արաբներ են, ապրում են նաև քրդեր, հայեր, ասորիներ և ուրիշ ազգություների ներկայացուցիչներ: Մայրաքաղաք Դամասկոսը, որն աշխարհի հնագույն քաղաքներից է, արդյունաբերական, առևտրական և մշակութային խոշոր կենտրոն է:

Սիրիայի տարածքի մեծ մասն զբաղեցնում են չոր տափաստաններն ու կիսաանապատները: Երկրի ներքին շրջաններում տափաստանային հարթավայրերը հերթագայվում են արգավանդ գետահովիտներով: Արևելքում տարածվում է Սիրիական անապատը: Արևմուտքում ձգվում են բարձր լեռնաշղթաներ: Սիրիայի կենդանական աշխարհը հարուստ չէ: Այստեղ