ու մշակույթը շատ ընդհանրություններ ունեն: Այդ երկրների ժողովուրդները խոսում են ազգակից լեզուներով: Հնուց սկանդինավցիները հրաշալի ծովագնացներ են եղել։ Այժմ էլ ծովը կարևոր դեր է խաղում սկանդինավյան ժողովուրդների կյանքում:
Շվեդիան, Նորվեգիան, Դանիան բարձր զարգացած արդյունաբերություն ու գյուղատնտեսություն ունեցող կապիտալիստական երկրներ են։ Նրանց գործարանները, ֆաբրիկաները թողարկում են ամենաժամանակակից նավեր, մեքենաներ, հաստոցներ, թուղթ և շատ ուրիշ ապրանքներ։ Հնուց ի վեր այս երկրներում զբաղվում են ձկնորսությամբ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի ձկնարդյունագործական և առևտրական խոշոր նավատորմներ։ Նրանք առևտուր են անում աշխարհի բազմաթիվ պետությունների հետ։
Ինչպես և կապիտալիստական մյուս պետություններում, Սկանդինավյան երկրներում ևս հիմնական հաստատությունները պատկանում են ձեռնարկատերերին, բանկիրներին, խոշոր հողատերերին։ Աշխատավորները մշտական պայքար են մղում հանուն իրենց իրավունքների։
Նորվեգիան և Շվեդիան գտնվում են Եվրոպայի ամենամեծ՝ Սկանդինավյան թերակղզում։ Նորվեգիային է պատկանում նաև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում գտնվող Շպիցբերգեն արշիպելագը։
Նայեցեք քարտեզին. դուք կտեսնեք, թե որքան կտրտված է Սկանդինավյան թերակղզու ափագիծը։ Ցամաքի մեջ խորը մխրճված ուղղաձիգ, ժայռոտ ափերով նեղ ծովախորշերը շատ գեղատեսիլ են։ Հյուսիսային խիստ կլիման այստեղ մեղմանում