գետերի ողողատներում պահպանվել են խիտ արևադարձային անտառներ: Այստեղ կան շատ կապիկներ, ռնգեղջյուրներ, գետերում բնակվում են կոկորդիլոսներ ու գետաձիեր: Ջրավազանների ափերին բնակություն են հաստատում փետրավորների աղմկոտ գաղութները: Ավելի հյուսիսում՝ սավաննայում և կիսանապատային գոտում, արածում են խոտակեր կենդանիներ՝ այծքաղներ, վագերաձիեր (զեբրեր), գոմեշներ, ընձուղտներ: Այստեղ շատ են նաև գիշատիչները` առյուծներ, բորենիներ, շնագայլեր:
Չորային սեզոններին հարյուրավոր կիլոմոտրեր ձգվող տարածության վրա կարելի է տեսնել արևախանձ, կարմրագորշ հողը միայն` ծածկված նոսր, չորացած խոտով, փշոտ մացառուտներով և տապից տերևաթափ հատուկենտ ծառերով: Բայց անձրևների ժամանակ ամեն ինչ կտրուկ փոխվում է, ամենուրեք սկսում է կանաչին տալ խոտը, թփերն ու ծառերը ծածկվում են ջահել սաղարթով: Անձրևների սեզոնին տեղացիներն իրենց դաշտերում ցանում են եգիպտացորեն ու կորեկ, բամբակ ու ընդավորներ: Իր գյուղատնտեսական արտրադրանքի մի մասը` անասունները ադամաթուզը (բանանը) Սոմալին արտահանում է:
Սոմալները (սոմալեցիները) հնագույն, ինքնատիպ մշակույթ ունեցող ժողովուրդ են: Դեռևս մեր թվականության առաջին դարերում նրանք առևտրական աշխույժ կապեր ունեին հույների, հնդիկների, արարբների