է համագումարում: Կենտրոնական կոմիտե պլենումներում (նիստերում) քննարկում են կուսակցության և սովետական ժողովրդի կյանքն ու գործունեության կարևորագույն խնդիրները:
Կուսակցության աշխատանքները ղեկավարելու համար Կենտրոնական կոմիտեն ընտրում է ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրո (քաղաքական բյուրո), կուսակցության Կենտրոնական կոմիտի գլխավոր քարտուղար:
1986 թ. փետրվարին Մոսկվայում, Կրեմլի համագումարների պալատում, տեղի ունեցավ ՍՄԿԿ 27-րդ համագումարը: Նրա աշխատանքներին մասնակցում էին ՍՍՀՄ կոմունիստների ավելի քան 18-միլիոնանոց բանկի պատգամավորներ, ուրիշ երկրների կոմունիստական և բանվորական, ազգային-դեմոկրատական բազմաթիվ կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համագումարի պատգամավորները լիովին հավանություն տվին կուսակցության Կենտրոնական կոմիտեի վարած քաղաքական գծին ու պրակտիկ գործունեությունը և ՍՄԿԿ ԿԿ-ի հաշվետու զեկուցմանը: Նրանք միաձայն հաստատեցին 1985—1990 թվականների և մինչև 2000 թվականն ընկած ժամանակաշրջանի համար ՍՍՀՄ տնտեսական և սոցիալական զարգացման հիմնական ուղղությունները, ընդունեցին կուսակցության ծրագրի նոր խմբագրությունը:
Մեր կուսակցությունն իր գործունեության