Համագումարը կազմեց սովետական կառավարությունը՝ մեր կուսակցության հիմնադիր և հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի գլխավորությամբ:
Ծնունդ առավ բանվորների և գյուղացիների՝ աշխարհում առաջին պետությունը, որտեղ աշխատավորները դարձան հողի, անտառների ու ջրերի, գործարանների, երկաթուղիների և բանկերի, մի խոսքով, երկրի ողջ հարստության լիիրավ տերերը:
Այդ պետության մեջ առաջին անգամ բոլոր մեծ ու փոքր ազգերն ու ժաղովուրդները ձեռք բերեցին ազատություն և իրավահավասարություն, կանայք տղամարդկանց հավասար հնարավորություն ստացան սովորելու, աշխատելու, մասնակցելու հասարակական կյանքի բոլոր բնագավառներին, կանանց ու երեխաների հատուկ հոգատարությունն ստանձնեց ժողովրդական իշխանությունը։
1922 թ. դեկտեմբերի 30–ին ՍՍՀՄ սովետների առաջին համակարգում Ռուսաստանյան ֆեդերացիան, Ուկրաինական ՍՍՀ−ն, Բելոռուսական ՍՍՀ−ն և Անդրկովկասյան Ֆեդերացիան (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան) միավորվեցին ու կազմեցին Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը։
Հետագայում իրավահավասար միութենական հանրապետությունների թիվն աճեց ու հասավ 15–ի։ Դրանք են՝ Ռուսաստանյան Ֆեդերացիան, Ուկրաինական, Բելոռուսական, Ուզբեկական, Ղազախական, Վրացական, Ադրբեջանական, Լիտվական, Մոլդավական, Լատվիական, Կիրգիզական, Տաջիկական, Հայկական, Թուրքմենական և Էստոնական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունները։
15 հանրապետություններից յուրաքանչյուրը մյուսներին օգնում է այն ամենով, ինչով հարուստ է ինքը, և բարեկամներից ստանում այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն։