Բացի նյութերի և դետալների կոմպլեկտից. հավաքածուի մեջ կան նաև գծագիր և մոդելը հավաքելու մանրամասն հրահանգ:
Հավաքածուից մոդել պատրաստելու համար բարդ գործիքներ չեն պահանջվում: Սկզբնական շրջանում դա շատ կարևոր է, որովհետև ձեր արհեստանոցը գործիքներով համալրվելու է աստիճանաբար:
Եթե դուք որոշել եք մոդել պատրաստել տանը, միևնույն է, մենաշխատ մոդելագործ մի դարձեք։ Միայնակ աշխատելը դժվար է, ավելի դճվար է, ավելի լավ է, երբ կողքիդ ընկերներ կան, որոնք կարող են և՛ օգնել, և՛ խորհուրդ տալ, և՛ քննադատել: Գտեք ձեզ համախոհ ընկերներ:
Պատանի տեխնիկների կայանում կամ մոտակա պիոներների տանը ևս դուք միշտ աջակցություն կգտնենք: Իսկ մյուս մոդելագործների հետ ձեր արվեստով կարող եք մրցել պիոներների տան կամ պատանի տեխնիկների կայանի կազմակերպած մրցույթներում: Պիոներների և պատանի տեխնիկների խմբակների անդամների կոլեկտիվների պատրաստած լավագույն մոդելները ցուցադրված են Մոսկվայում գտնվող ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի «Պատանի տեխնիկներ» տաղավարում։
Մեր հանրապետությունում գործում է պատանի տեխնիկների 32 կայան, որտեղ ընդգրկված են բազմաթիվ դպրոցականներ։ Դուք ևս կարող եք դառնալ դրանց անդամը։ Իսկ երբ բարձր վարպետության հասնեք, հնարավորություն կստանաք մասնակցելու նրանց կազմակերպած միջկայանային մրցումներին, ինչպես նաև մոդելագործների հանրապետական ամենամյա առաջնությանը։
Հզոր ձեռքերը, պրպտող միտքը, տեխնիկական գիտելիքները ձեզ կօգնեն դառնալու ինժեներներ` գործարանների ու ֆաբրիկաների արտադրության հրամանատարներ, նոր մեքենաների, բազմաթիվ սարքերի, ավտոմատների ստեղծողներ։
Պարոն Մեծն Նովգորոդ
Նովգորոդը ռուսական հնագույն քաղաքներից է։ Ծաղկման է հասել հատկապես 12—13-րդ դարերում։ Այն ժամանակ քաղաքն իր տիրապետության ներքո միավորում էր Ռուսիայի ամբողջ հյուսիսը, և նրան նրան հարգանքով անվանում էին «Պարոն Մեծն Նովգորոդ»։ Գետերով այստեղ ապրանքներ էին բերում Ռուսիայի խորքերից և նույնիսկ Սև ծովի ափերից Բալթիկ ծով այստեղ էին գալիս եվրոպացի վաճառականները։ Նովգորոդն աշխույժ առևտրի կենտրոն էր, աճում էր ու հարստանում։
Ազատասեր նովգորոդցիները սեփական