Մեր բազմազգ պետության մայրաքաղաքը հերոս քաղաք Մոսկվան է:
126 տարբեր ժողովուրդներ ու ազգություններ, մոտավորապես 276 մլն. մարդ է բնակվում սովետական երկրում: Մեր երկրում ապրող բոլոր ժողովուրդներն իրավահավասար են և ակտիվորեն մասնակցում են երկրի կյանքին: Նրանք միասին սոցիալիզմ են կառուցել և այժմ կառուցում են կոմունիստական հասարակարգ: Մեր երկրի ժողովուրդների բարեկամությունը հզոր ուժ է. այն նրանց միավորել է մեկ միասնական եղբայրական ընտանիքում, որի անունն է սովետական ժողովուրդ:
Մեր երկրի հասարակական ու պետական կառուցվածքը ամրապնդված է նրա հիմնական օրենքով՝ ՍՍՀՄ սահմանադրությամբ: Այտեղ նշված է, որ մեր երկրում ողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդը պետական իշխանությունն իրականացնում է ժողովրդական դեպուտատների սովետների միջոցով:
Սովետական Միությունը սոցիալիստական համաժողովրդական պետություն է: Այն արտահայտում է բանվոր դասակարգի, գյուղացիության և մտավորականության, երկրի բոլոր ազգերի ու ազգությունների կամքն ու շահերը: Մեր հասարակարգի ղեկավար և ուղեցույց ուժը Սովետական Միության կոմունիստական կուսակցությունն է, որը գոյություն ունի ժողովրդի համար և ծառայում է ժողորդին:
Մեր վիթխարի պետությունը տեղավորված է երկու աշխարհամասերում՝ Եվրոպայում և Ասիայում: Նրա ափերը ողողվում են երեք՝ Ատլանտյան, Հյուսիսային սառուցյալ և Խաղաղ օվկիանոսների տասներկու ծովերի ջրերով: Եթե մենք մտադրվեինք ոտքով կտրել անցնել մեր երկրի ցամաքային սահմանները և ամեն օր քայլեինք 20 կմ, ապա այդ ճանապարհորդությունը կավարտվեր միայն ութ տարի անց:
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափերով մեր երկիրը եզրակված է տունդրայի ոչ լայն շերտով: Խստաշունչ է անտառազուրկ այս երկրամասը, սակայն նրա աղքատ բնություն էլ իր հարստություններն ունի. բևեռային ծովերի պաղ ջրերում կան շատ ձկներ ու ծովային թանկարժեք կենդանիներ, իսկ տունդրայի սառը, քարքարոտ հողը տեղ-տեղ ամբողջապես ծածկված է քարաքոսի եղջերվամամուռի գորշակապույտ գորգով, որն ընտանի եղջերուների ամենալավ կերն է: Հապա որքա~ն հարուստ է Հյուսիսի ընդերքը: Սովետական իշխանության տարիներին այստեղ աճել են արդյունաբերական խոշոր քաղաքներ, գցվել ավտոմոբիլային ճանապարհներ ու երկաթուղիներ: Տարեցտարի ավելի ու ավելի մարդաբնակ է դառնում այս երկրամասը:
Եթե տունդրայի քամոտ տարածություններից ուղևորվեք դեպի հարավ, կհասնեք ստվարախիտ անտառների. նախ փշատերև տայգային հատուկ, ապա խառը