իսկ ավելի հարավ` սաղարթավոր: Լայնատարած շերտով դրանք ձգվում են արևմուտքից արևելք, մեր երկրի մի ծայից մյուսը, և զբաղեցնում են նրա տարածքի ավելի քան մեկ երրորդը:
Այժմ մեր երկրի եվրոպական մասի անտառային գոտու զգալի տարածություններում վիթխարի աշխատանք է ծավալվել. չորացվում են ճահիճները, բարելավվում են մարգագետիններն ու արտավայրերը, կոլտնտեսություններում ու սովետական տնտեսություններում մեծ շինարարություն է տարվում: Այսպես կուսակցության ու կառավարության որոշմամբ կերպարանափոխվում է Ռուսաստանյան Ֆեդերացիայի ոչ սևահողային շրջանը, որը կվերածվի բարձրարդյունավետ գյուղատնտեսությամբ ծաղկուն երկրամասի:
Անտառային գոտուց ավելի հարավ ձեր հայացքի առջև կբացվեն ամենաարգավանդ հողերով` սևահողերով, անտառատափաստանի ու տափաստանների ընդարձակ տարածությունները: Այժմ դրանց մեծ մասը հերկված է և դարձել է երկրի հացի գլխավոր շտեմարանը: Անտառատափաստանային կարևորագույն շրջանն է:
Ավելի հարավ դուք ոտք կդնեք անապատների գոտին, անջրդիության և երաշտի երկրամասը: Սակայն այն շրջաններում, ուր մարդը ջուր է հասցրել, կանաչին են տալիս արոտավայրը, ուր արածում են ոչխարների բազմաթիվ հոտեր, ձյան պես սպիտակին են տալիս բամբակի դաշտերը, պտղաբերում պտղատու և խաղողի այգիները: Արհեստական ոռոգման օգնությամբ սովետական մարդիկ տարեցտարի ավելի ու ավելի են կերպարանափոխում այդ պապակ հողերը:
Երկրի տարածքի գրեթե երկու երրորդը, գլխավորապես նրա արևմտյան կեսում, մինչև Ենիսեյ գետը զբաղեցնում են հարթավայրերը: Դրանց հարավային եզրին ձգվում են լեռնաշղթաներ և ամբողջ լեռնաշխարհներ: Դրանցից ամենաբարձրն ու ամենահզորը Պամիրն է: Այստեղ է գտնվում Սովետական Միության ամենաբարձր կետը՝ գրեթե 75 կմ բարձրությամբ Կոմունիզմի պիկը:
Մեր երկրի արևելյան կեսը, Ենիսեյից մինչև Խաղաղ օվկիանոսի ժայռոտ ափերը, զբաղեցված է, հիմնականում, սարահարթերով ու լեռնաշղթաներով: Կամչատկա թերակղզում կան երկու տասնյակից ավելի գործող հրաբուխներ, որոնցից է Եվրոպայի և Ասիայի ամենախոշոր հրաբուխը` Կլյուչևսկայա սոպկան:
Մեր երկրում հոսում են մոտ 3 մլն. գետեր, որոնք ամբարում են երկրագնդի բոլոր գետերի էներգիայի 1/8 մասը: Կան գրեթե 3 մլն. լճեր, որոնք միասին կազմում են աշխարհի բոլոր լճերի մակերեսի մեկ երրորդը: Մեր երկրի ընդերքում գործնականում հայտնաբերված են ժամանակակից տնտեսությանն անհրաժեշտ բոլոր օգտակար հանածոները: Մեր անտառները, տափաստանները, տունդրան, լեռները հարուստ են կենդանիներով ու թռչուններով, իսկ ծովերն ու գետերը` ձկներով: Որպեսզի ապագայում մեր հողը չաղքատանա, մեծ ուշադրություն է դարձվում բնության պահպանությանը:
Այո, անասելի հարուստ է սովետական երկիրը: Սակայն այդ հարստությունները հայտնաբերելու, ուսումնասիրելու, ապա նաև օգտագործելու համար անհրաժեշտ են վիթխարի գիտելիքներ, բարդ սարքեր, հզոր մեքենաներ ու մեխանիզմներ, այսինքն` բարձր զարգացած գիտություն և արդյունաբերություն: Ե′վ մեկը, և′ մյուսը մենք ունենք: Ահա մեր գիտության ու տեխնիկայի ակնառու նվաճումների միայն մի քանի օրինակ. ՍՍՀՄ-ում է կառուցել աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը, գործարկվել ատոմային շարժիչով առաջին