ցավը «Լենին»ատոմային սառցահատը Ատոմային մեր մեկ այլ սառցահատ՝ «Լեոնիդ Բրեժնևը», հյուսիսային բևեռ հասած աշխարհում առաջին վերջրյա նավն է։ Մեր երկրում է ուզեծիր դուրս բերվել երկրի առաջին արհեստական արբանյակը, և մոլորակի առաջին տիեզերագնացն է դարձել մեր հայրենակից Յուրի Գագարինը։
Այսօր Սովետական Միությունում ավելի շատ ածուխ ու նավթ, երկաթի, մանգանի ու քրոմի հանքաքար է արդյունահանվում, քան ցանկացած ուրիշ երկրում։ Մեր երկրում ամենից շատ են արտադրվում թուջ, պողպատ, տրակտորներ, ջերմաքարշեր ու էլեկտրաքարշեր, ցեմենտ ու հանքային պարարտանյութեր, բամբակ, վուշ և մի քանի այլ տեսակին ապրանքներ: Չկա գիտության, արտադրության այնպիսի բնագավառ, ուր մեր հայրենիքը առաջինը կամ առաջիններից մեկը չլինի:
Իսկ գիտե՞ք, արդյոք, որ աշխարհում առաջին մանկական թատրոնը, կինոն ու երաժշտական թատրոնը նույնպես մեր երկրում են ստեղծվել: Սովետական միությունում գործող զանազան մանկական հաստատաություններն ամենաշատն են աշխարհում, օրինակ, մեզ մոտ կառուցվել են ավելի քան 4 հզ. պիոներների պալատ ու տուն, ավելի քան 1500 մանկական տուրիատական պատանի տեխնիկների, բնասերների կայաններ։ Զուր չէ, որ արտասահմանցի մեր բարեկամներն հաճախ ասում են, թե Սովետական Միությունում միայն մեկ արտոնյալ դաս կա երեխաները։
Զարգացման այսպիսի ապշեցուցիչ արդյունքների, այն էլ` պատմականորեն այդպիսի կարճ մի ժամանակաշրջանում, կարող էր հասնել միայն սոցիալիստական պետությունը։ Մեր երկրում կառուցվում է զարգացած սոցիալիստական հասարակարգ։ Մենք ընթանում ենք դեպի էլ ավելի բարձր մի նպատակ։ ՍՍՀՄ սահմանադրության մեջ գրված է, «Սովետական պետության բարձրագույն նպատակը անդասակարգ կոմունիստական հասարագարգի կառուցումն է»։
Մեր երկիրը աշխարհի բոլոր ժողովուրդների համար լուսավորում է դեպի սոցիալիզմ ու կոմունիզմ տանող ուղին։ Շատ ժողովուրդներ արդեն գնում են այդ ուղիով։
Սովետական Միությունը հանուն խաղաղության մղվող պայքարում
Դուք այսօրվա հոկտեմբերիկներդ, պիոներներդ, երջանիկ սերունդ եք։ Դուք չգիտեք, թե ինչ է պատերազմը։ Դուք խաղաղ մանկություն եք ապրում և կարիք չունեք երկյուղելու, ոչ՛ ձեզ համար, ոչ՛ ձեր մերձավորների, նրանք՝ ծնողները, ավագ եղբայրները ու քույրերը, ձեր կողքին են։ Դուք դպրոց եք հաճախում, հանգստանում պիոներական ճամբարներում, մասնակցում ուրախ տոնահանդեսների, արշավների։ Ավելի քան չորս տասնամյակ է, ինչ մեր երկիրը ապրում է առանց պատերազմի որովհետև սովետական ողջ ժողովուրդը, մեր կոմունիստական կուսակցությունը պայքարում են խաղաղության պահպանման համար։
Սովետական Միությունը խաղաղասեր երկիր է։ սովետական իշխանության առաջին դեկրետներից մեկը խաղաղության մասին լենինյան դեկրետն էր։
Սովետական պետությունը շատ բան է անում, որպեսզի մեր մոլորակի վրա պատերազմներ չլինեն։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ մղված պայքարում սովետական ժողովուրդը հայկական զոհերի ու զրկանքների գնով խաղաղություն նվաճեց։
Մեր կոմունիստական կուսակցության 24-րդ համագումարը, որը կայացել է 1971թ․ ընդհունեց խաղաղության ծրագիր։ Այս ծրագրում նախատեսված են այնպիսի միջոցառումներ, որոնք պետք է օգնեն դադարեցնելու ռազմական ընդհարումները ողջ աշխարհում, ձեռնամուխ լինելու զինաթափման, ամրապնդելու բոլոր պետությունների համագործակցությունը։
Իրագործելով այդ ծրագիրը մեր երկիրը երկրագնդի ժողովուրդնորը աջակցություն է ցույց տալիս իրենց անկախության համար մղված պայքարում։ Մյուս