լեզուներով գրված է. «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»: Այս բառերը վերցված են Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի գրած «Կոմունիստական կուսակցության մանիֆեստից»: Գերբի վերևներում սովետների կարմիր աստղն է:
Մեր երկրի տասնհինգ միութենական հանրապետությունները նույնպես ունեն իրենց գերբերը: Յուրաքանչյուր հանրապետություն ունի իր պատմական, տնտեսական, բնական առանձնահատկությունները, որոնք արտացոլված են գերբերում: Այսպես, Ադրբեջանական և Թուրքմենական ՍԱՀ-ների գերբերում պատկերված են նավթի աշտարակներ, միջինասիական սովետական բոլոր հանրապետությունների գերբեևրում` բամբակենի, Լատվիական ՍԱՀ-ի գերբում` ծով, Վրացական, Կիրգիզկան, Հայկական ՍԱՀ-պների գերբերում` սարեր (Սովետական Հայաստանի գերբի, ինչպես նաև հիմնի մասին դուք մանրամասն կկարդաք «Սովետական Հայաստանի պետական գերբը և ՀՍԱՀ հիմնը» զրույզում): Բայց մեր պետության գլխավոր խորհրդանիշները` կարմիր աստղը, մուրճն ու մանգաղը, կան բոլոր գերբերում:
1977 թ. մայիսին ՍԱՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով հաստատվեց Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության հիմնը (տեքստը` Ս. Միխալովկի և Գ. Էլ-Ռեգիստանի, երաժշտությունը` Ա. Վ. Ալեքսանդրովի):