տեսությունները տալիս են կաթ, միս, բանջարեղեն: Կան այնպիսի տնտեսություններ, ուր բրինձ, բամբակ կամ խաղող են աճեցնում:
Սովետական տնտեսությունում աշխատանքները վարում են գիտության նորագույն նվաճումների հիման վրա: Այստեղ աշխատում են գյուղատնտեսության բոլոր ճյուղերի մասնագետներ: Նրանց ղեկավարում են գլխավոր ագրոնոմը և գլխավոր անասնաբույծը, որոնք տնտեսության ղեկավարի՝ դիրեկտորի, առաջին օգնականներն են: Սովետական տնտեսության աշխատողներն իրենց աշխատանքի դիմաց աշխատավարձ են ստանում, ինչպես ֆաբրիկաների ու գործարանների բանվորները:
Սովետական տնտեսությունների ավանները բարեկարգվում են, կառուցվում են բոլոր հարմարություններն ունեցող տներ, որոնք ոչնչով չեն տարբերվում քաղաքային տներից:
Սովետների երկրի բանվոր դասակարգ
Բանվոր դասակարգ. այս բառերը մենք առանձին հպարտությամբ ենք արտասանում:
1917 թ. հոկտեմբերին մարդկության պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի բանվոր դասակարգը լենինյան կուսակցության գլխավորությամբ իրականացրեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը: Չքավոր գյուղացիության հետ դաշինք կնքած՝ նա ստեղծեց աշխարհում առաջին բանվորագյուղացիական պետությունը: Հեղափոխության հաղթանակից հետո բանվոր դասակարգը շահագործվողից վերածվեց տիրապետող դասակարգի, դարձավ իր երկրի, նրա բոլոր հարստությունների տերը:
Նվաճելով իշխանությունը՝ մեր երկրի բանվորները, աշխատավոր գյուղացիության և ժողովրդական մտավորականության հետ միասին, կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, կարճ ժամանակում հասան աննախընթաց հաջողությունների: Սովետական Միությունում ստեղծվեց ժամանակակից հզոր արդյունաբերություն, սոցիալիստական գյուղատնտեսություն: Բարձր զարգացման հասան սովետական գիտությունն ու մշակույթը: Ամրապնդվեց երկրի պաշտպանունակությունը: Այդ հաջողությունները բանվոր դասակարգի և կոլտնտեսային գյուղացիության ամուր դաշինքի արդյունք են:
Դուք լավ գիտեք, որ մեր երկիրը բազմազգ է Սովետական ժողովուրդների եղբայրական