բուրժուազիայի դեմ մղած մարտերում կոփված բանվոր դասակարգ` Վ. Ի. Լենինի ստեղծած և նրա կողմից ղեկավարվող հզոր կոմունիստական կուսակցության գլխավորությամբ:
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի շնորհիվ ծնունդ առավ բանվորների և գյուղացիների` աշխարհում առաջին պետությունը, մարդկության պատմության մեջ սկսվեց նոր դարաշրջան` կապիտալիզմից սոցիալիզմին անցնելու դարաշրջանը: Ռուսաստանում հաստատվեց պրոլետարական դիկտատուրա` բանվոր դասակարգի իշխանություն: Նրա նպատակն էր ոչ միայն այն շահագործող դասակարգերի տապալումն ու վերացումը, այլև գլխավորապես, սոցիալիստական հասարակարգի ստեղծումը, սոցիալիզմի լիակատար և վերջնական հաղթանակի ապահովումը, հեղափախության նվաճումների պաշտպանությունը:
Արդեն 1930—ական թվականների կեսին Սովետական Միությունում սոցիալացումը հիմանականում կառուցված էր կոմունիստական կուսակցության ղեկակավարությամբ մեր երկրի աշխատավորները կատարեցին Վ. Ի. Լենինի պատգամները. ստեղծեցին հզոր արդյունաբերություն և կոլտնտեսություններ, ամրապնդեցին ՍՍՀՄ−ի հզորությունն ու պաշտպանվածությունը, ընդմիշտ վերացրին մարդու կողմից մարդու շահագործումը, գործազրկությունն ու անգրագիտությունը, տարբեր ազգերի մարդկանց միջև եղած անվստահությունը:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ մղած մարտերում սովետական մարդիկ պաշտպանեցին մեծ հոկտեմբերի նվաճումները, իսկ հետո ապահովեցին սոցիալիզմի լիակատար և վերջնական հաղթանակը: Է՛լ ավելի ամրապնդվեցին բանվոր դասակարգի, կոլտնտեսային գյուղացիության և մտավորականության դաշինքը, ՍՍՀՄ ազգերի և ազգությունների բարեկամությունը, նրանց անխախտ միասնությունը: Իրագործելով պրոլետարիատի դիկտատուրայի խնդիրները՝ սովետական պետությունը դարձավ համաժողովրդական պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ բանվոր դասակարգի գլխավորությամբ: Աճեց կոմունիստական՝ ողջ ժողովրդի առաջավոր ջոկատի (ավանգարդի) ղեկավար դերը:
Սովետական մարդիկ անձնվեր աշխատանքի շնորհիվ ՍՍՀՄ−ում կառուցվում է զարգացած սոցիալիստական հասարակարգ, որը նոր օրինաչափ փուլ է դեպի կոմունիզմ տանող ճանապարհին: Մեզ մոտ ստեղծվել և մշտապես զարգանում են ժողովրդական հզոր տնտեսություն, առաջավոր գիտություն ու մշակույթը, տարեցտարի ավելի ու ավելի հարուստ ու երջանիկ է դառնում կյանքը: ՍՍՀՄ−ում հաստատվել էր բոլոր ազգերի ու ազգությունների լրիվ իրավահավասարությամբ, գնալով է՛լ ավելի են մերձենում բանվոր դասակարգը, կոլտնտեսային գյուղացիությունն ու մտավորականությունը, անխեղորեն աճում են աշխատավորների՝ հայրենասերների և ինտերնացիոնալիստների կազմակերպությունն ու գիտակցականությունը: Մեր հասարակարգի կյանքի օրենքն է նրա բոլոր անդամների հոգածությունը յուրաքանչյուրի երջանկության համար և յուրաքանչյուրի հոգածությունը բոլորի երջանկության համար: Սովետական ժողովրդի մեծ նվաճումներն արտացոլված են 1977 թ. հոկտեմբերի՝ մեծ հոկտեմբերի 60-ամյակի նախօրեին ընդունված ՍՍՀՄ նոր սահմանադրության մեջ:
Սոցիալիզմի ուղիով են ընթանում արդեն աշխարհի շատ ժողովուրդներ: Տարեցտարի ամրապնդվում է սոցիալիստական երկրի միասնությունը, զարգանում նրանց եղբայրական համագործակցությունը: Սոցիալիստական երկրի ազդեցությունը պատմության ընթացքի վրա գնալով ավելի է ուժեղանում: Սոցիալիստական համագործակցությունը աշխարհի խաղաղության պատկերն է:
Բոլոր երկրների աշխատավորների ամենապայծառ հույսերը կապված են սոցիալիզմի հետ: Սոցիալիզմը վերացնում է ճնշման բոլոր տեսակները, ապահովում աշխատանքի, կրթության իրավունքը, աշխատավոր մարդուն հաստատ հավատ ներշնչում գալիք օրվա, երեխաների երջանիկ ապագայի, ապահով ծերության նկատմամբ: Ամեն ինչ մարդու բարօրության համար, ամեն ինչ հանուն մարդու՝ ահա սոցիալիստական կացութաձևի խորագույն իմաստը:
Սոցիալիզմի օրոք հասարակությունը դեռևս բաժանվում է դասակարգերի: Սովետական Միությունում կան երկու համերաշխ դասակարգեր՝ բանվոր դասակարգ և կոլտնտեսային գյուղացիության: Սովետական մտավորականները՝ գիտնականները, ինժեներները, բժիշկները, ուսուցիչները,