և հանդես գալիս որպես եռանդուն ագիտատոր, պրոպագանիստ ու կազմակերպիչ:
1905 թ. ապրիլին Սպանդարյանը մեկնում է Գերմանիա լինում Բեռլինում, Մյունխենում, ապա Հայդելբերգում, ուր հաճախում է տեղի համալսարանի պարապմունքներին, սովորում գերմաներեն: Գերմանիայում նա մոտիկից ծանոթանում է Եվրոպայի բանվորական շարժմանը: Մայիսին Սպանդարյանը վերդառնում է Ռուսաստան և շարունակում իր հեղափոխական գործունեությունը: Նա քաղաքական ու կազմակերպական աշխատանք է տանում Մոսկվայի համալսարանում, ֆաբրիկաներում ու գործարաններում, մասնակցում բանվորների դեպուտատների սովետի ստեղծմանը, Դեկտեմբերյան զինված ապստամբության կազմակերպմանը: Այդ ժամանակ զոհվում է նրա բանվոր ընկեր Տիմոֆեյը, Սպանդարյանն այդ անունը դարձնում է իր հեղափոխական կուսակցական կեղծանունը: Բանվորները սիրով նրան անվանում էին «ընկեր Տիմոֆեյ» և ասում. «Եթե քրքրես նրա ուղեղը, այնտեղ կգտնես միայն Լենինին»:
Հեղափոխական գործունեության համար Սպանդարյանը բազմիցս ենթարկվում է ոստիկանական հակածանքների, իսկ 1906 թ. սկզբին՝ հեռացվում համալսարանի 3 րդ կուրսից: Նա վերադառնում է Թիֆլիս ծավալում հեղափոխական ակտիվ աշխատանք և դառնում Անդրկովկասի բոլշևիկյան խոշոր գործիչներից մեկը: Նա մտնում է Թիֆլիսի կուսակցական կազմակերպության ղեկավար խմբի մեջ, սերտ կապեր հաստատում Հայաստանի բոլշևիկների հետ, 1906 թ. օգոստոսին Ս. Շահումյանի հետ ղեկավարում Սլավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը:
Սպանդարյանը մարքսիստ հրապարակախոս-լրագրող էր, փայլուն հռետոր: Նա ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծմանն ու զարգացմանը: Ս. Շահումյանի և Ս. Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայերեն բոլշևիկյան թերթերը և գրել բազմաթիվ հոդվածներ:
1907 թ. Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվում Բաքու: Ցարական դաժան ռեակցիայի պայմաններում նա իրեն դրսևորում էր որպես հմուտ ընդհատակային: Իմանալով հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն ինտերնացրոնալ աշխատանք էր տանում Բաքվի բազմազգ պրոլետարիատի շրջանում:
1912 թ. հունվարին Սպանդարյանը, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցում է ՌՄԴԲ(բ)Կ 6–րդ (Պրագայի) կոնֆերանսին, ուր առաջին անգամ հանդիպում է կուսակցության առաջնորդ Վ. Ի. Լենինին և գնահատականին:Այդ ժամանակից էլ նրանց միջև հաստատվում է սերտ կապ ու ջերմ բարեկամություն: Կոնֆերանսում Սպանդարյանն ընտրվում է Վ. Ի. Լենինի գլխավորած ՌՍԴԲ(բ)Կ Կենտկոմի անդամ:
Հանդես գալով որպեսբհամառուսաստանյան մասշտաբի բոլշևիկյան գործիչ Սպանդարյանը լինում է Մերձբալթյան երկրամասում, Պետերբուրգում, Մոսկվայում և Անդրկովկասում, ուր ակտիվացնում է կուսակցական, հեղափոխական աշխատանքը:
Ցարական իշխանություններն ուժեղացնում են հետապնդումները և 1912 թ. մայիսի 22-ին Սպանդարյանին ձերբակալում Բաքվում: Դա նրա 5-րդ ձերբակալությունն էր, և այս անգամ նա այլևս չի ազատվում ցարական ոստիկանության ճիրաններից: Ժանդարմական գրականություններում նա բնութագրվում է որպես «կուսակցական աչքի ընկնող գործիչ», «թունդ լենինյան»: Սպանդարյանը նետվում է Թիֆլիսի Մետեխի դաժան բանտը, իսկ 1913 թ. դատապարտվում ցմահ աքսորի Սիբիր:
Տուրուխանյան ցրտաշունչ երկրամասում նրա առողջությունը խիստ վատանում է: Բայց այս վիճակում էլ նա ուշադրության կենտրոնում էր պահում քաղաքական-կազմակերպական աշխատանքը: Սպանդարյանը մերկացրեց առաջին համաշխարհային պատերազմի իմպերիսլիստական բնույթը և դատապարտեց Թուրքիայում կազմակերպված հայկական ջարդերը` գենոցիդը (ցեղասպանություն): Նա միաժամանակ նշեց, որ այնուամենայնիվ, կգա փրկության ժամը: Սպանդարյանը հպարտանում էր «Հայաստանի հերոսական անցյալով և երազում նրա սքանչելի ապագայի մասին»:
Դժոխային աքսորավայրից անգամ նա ջերմ, հուզիչ ու հուսադրող նամակներ էր գրում կնոջը`Օլգային, որ նույնպես բոլշևիկ էր, որոնք հետագայում դարձան կոմունիստներ: Նրանց խորհուրդ էր տալիս շատ կարդալ, սովորել լեզուներ առաջին հերթին լավ իմանալ