Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/187

Այս էջը հաստատված է

և միշտ չէ, որ հասկանում էին միմյանց ու գործում հանաձայնեցված: Դա թուլացնում էր ապստամբների ուժերը և գերակշռություն տալիս հռոմեացիներին: Մեր թվականությունից առաջ 71 թ. գարնանը Կրասոսի բանակի դեմ տրված գլխավոր ճակատամարտում ապստամբների 60—հազարանոց բանակը ջախջախվեց:

Վերջին մարտում զոհվեց նաև Սպարտակը: Ազդրից վիրավոր՝ նա շարունակում էր կռվել ծնկին հենված: Թշնամիները քառատեցին նրան: Հռոմեացիներն իրենք ևս խոստովանում էին, որ Սպարտակը զոհվեց հերոսի մահով:

Հանուն ազատության իր կյանքը զոհաբերած Սպարտակի անունն ապրում է դարեդար: Նրա կերպարը ոգեշնչել է շատ արվեստագետների: Սպարտակի մասին հրաշալի բալետ է ստեղծել Ա. Խաչատրյանը:

«Սպարտակ»

Այսպես էին կոչվում կոմունիստական երիտասարդական առաջին կազմակերպություններն Անդրկովկասում, այդ թվում նաև Հայաստանում: Դրանց անդամները բանվորագյուղացիական և սովորող երիտասարդության՝ հեղափոխականորեն տրամադրված առաջադեն ուսուցիչներ էին, որոնք իրենց կազմակերպություններն այդպես էին անվանել Սպարտակի անունով՝ ի նշան սիրող շահագործողական կարգերի դեմ իրենց ընդվզման ու բողոքի:

1917 թ. դեկտեմբերին Երևանի թեմական դպրոցի մի խումբ առաջավոր աշակերտների նախաձեռնությամբ կազմակերպվում է Մարքսիստական աշակերտական միություն: Միության անդամները հեղափոխական բացատրական աշխատանք էին տանում սովորող և աշխատավոր երիտասարդության շրջանում, տարածում մարքսիստական գազափարներ: Միության շարքերը գնալով ընդլայնվում էին:

1919 թ. մարտին Անդրկովկասի բոլշևիկյան կազմակերպությունների նախաձեռնությամբ Թիֆլիսում (Թբիլիսիում) տեղի է ունենում դեռևս 1917 թվականից գործող երիտասարդ սոցիալիստ—ինտերնացիոնալիստների «Սպարտակ» կազմակերպություններրի կոնֆերանս, որտեղ դրանք, Ռուսաստանի կոմունիստական երիտասարդական միության օրիանակով, ձևավորում են իբրև միասնական, կոմունիստական երիտասարդական միություններ և վերանվանվում «երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպություններ»:

Հայաստանից կոնֆերանսին մասնակցում էին Մարքսիստական աշակերտական միության պատգամավոր Ղ. Ղուկասյանը: Վերադառնալով Երևան՝ նա իր մարտական ընկերների հետ ձեռնարկում է աշակերտական միության հիման վրա կոմունիստական երիտասարդական կազմակերպություն ստեղծելու աշխատանքը: 1919 թ. ապրիլին կայացած Մարքսիստական աշակերտական միության ժողովում որոշվում է միությունը վերանվանել Երևանի երիտասարդ սոցիալիստ—ինտերնացիոնալիստների «Սպարտակ» միություն, որը նույն թվականի մայիսից սկսեց կոչվել Երևանի երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպություն: Նրա նախագահն էր Ղ. Ղուկասյանը, իսկ քարտուղարը՝ Ա. Խանջյանը: Ժողովը որոշել էր նաև հիմնել կազմակերպության տպագիր օրգան: 1919 թ. մայիսի 1–ին լույս է տեսնում «Սպարտակ» թերթի առաջին համարը, որը, նվիրված լինելով աշխատավորության միջազգային համերաշխության օրվան հրապարակել էր կոմունիստական