Այս էջը սրբագրված չէ
Պատմական թեմայով նրա առաջին մեծ կտավը՝ «Ստրելեցների մահապատժի առավոտը», պատկերում էր Պետրոս Առաջին ցարի դեմ ապստամբած մոսկովյան հրաձիգների մահապատիժը։
Պատմական թեմայով երկրորդը «Մենշիկովը Բերյողզովոլում» կտավն է։ Պետրոս Առաջինի մահից հետո այստեղ՝ Սիբիր, Բերյոզովո էր աքսորվել շնորհազրկված գեներալիսմուս Մենշիկովը։
Պատմական թեմայով երրորդ մեծ նկարը «Բոյարուհի Մորոզովան», պատմում է Ալեքսեյ Միխայլովիչ ցարի օրոք տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Վասիլի Իվանովիչը կրքոտ կերպով սիրում էր Սիբիրը, որին նվիրել է «Սիբիրի նվաճումը Երմակի կողմից» հրաշալի կտավը: Սուրիկովն այն նկարել էր Կրասնոյարսկում որ լինում էր գրեթե ամեն ամառ: