Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/209

Այս էջը հաստատված է

Վագր

Ընտանի կատուների բազմաթիվ ցեղակիցների մեջ կան և այնպիսիները, որոնք կարող են թաթի մի հարվածով ձի սպանել, հինգ մետրանոց ցատկեր անել, հիանալի լողում են, իսկ կշտանալու համար նրանց 30—50 կգ միս է պետք: Հավանաբար, կռահեցիք, որ խոսքը վագրի մասին է:

Վագրերն ապրում են Ասիայում: Այնտեղ, գետերի ափերին, խիտ թավուտներում հաճախ կլսես նրանց ահարկու ձայները: Բայց վագր տեսնելը հեշտ չէ. իր շերտավոր գունավորման շնորհիվ նույնիսկ մոտիկից չի երևում, որովհետև թփերը լավ թաքցնում են նրան: Բացի այդ, նա գերադասում է որսի դուրս գալ արևամուտից հետո: Վագրը հանալի որսորդ է: Նա արագ է վազում, կարող է երկար հետապնդել որսին: Սակայն մեծ մասամբ հարձակվում է դարանից: Նրա հզոր ժանիքներից հազվադեպ կարող է փրկվել նա, ում դարանակալում է գիշատիչը: Վագրի սիրելի ավարը եղջերուներն են, վայրի խոզերը, այծքաղները: Հարձակվում է նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որսն անհաջող է լինում, վագրը գորտեր, մկներ և, նույնիսկ, մորեխներ է ուտում: Կարող է նաև երկար ժամանակ առհասարակ մնալ առանց սննդի: Վագրերը որսում են մեծ մասամբ հիվանդ ու թույլ կենդանիների և դրանով բնության սանիտարի դեր կատարում: Մարդու վրա հարձակվում են, երբ նա սպառնում է բռնել կամ սպանել վագրի ձագին, կամ վիրավորում գազանին, կամ էլ խանգարում ճաշակելու ավարը:

Կար ժամանակ, որ վագրերը շատ-շատ էին, բայց հիմա բավականին հազվագյուտ կենդանիներ են դարձել: Նրանց ոչնչացրել են և՛ գեղեցիկ ու արժեքավոր մորթու համար, և՛ որպես վտանգավոր գիշատիչների: Այժմ վագրի որսն արգելված է:

Վագրերը հեշտությանբ են ընտելանում անազատ պայմաներին: Այդ գիչատչին կարելի է տեսնել շատ կենդանաբանական այգիներում և համոզվել, որ նա, իրոք նման է մեր ընտանի կատուներին: