Այս էջը սրբագրված չէ
փաթաթանի ու դիրքի... ծխախոտի և ցրտի» մասին պատմող այդ գիրքը տպագրվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, ճակատային մի թերթում:
Տյորկինը մեկն էր նրանից, ովքեր թշնամուն քշեցին մինչև Բեռլին: Դաժան սառնամանիքին, սարսաբեռ անձրևին, ամռան շոգին, իր նման մարտիկների հետ ուս ուսի նա «սուրբ և արդար» մարտ էր մղում:
Դժվար պա՞հ է, տեղն ու տեղը հայտնվում է Տյորկինն իր հարմոնով, կատակն ու իմաստուն առածը շուրթերին: Ընկերները սիրում են Տյորկինին ուրախ բնավորության, քաջության համար, նրա համար, որ երբեք իրեն չի կորցնում:
Շա՜տ լավ է, որ այս տղան
Եկել է վաշտը մեր:
Տյորկինը շատ հնարամիտ է և միշտ պատրաստ օգնելու ինչով կարող է: Իսկ նա շատ բան կարող է անել
յ