Իսկական վարորդը խիստ կարգապահ մարդ է, ոչ մի վայրկյան ուշադրությունը չի շեղում ճանապարհից: Նա անգիր գիտե ճանապարհային նշաններն ու փողոցային երթևեկության կանոնները և երբեք, ոչ մի դեպքում դրանք չի խախտում:
Վարորդը մի օրենք ևս ունի. նա միշտ օգնության է հասնում ուրիշ վարորդի, եթե նրա ավտոմեքենան խափանվել է, միշտ օգնում է ճանապարհային փորձանքի մեջ ընկած ցանկացած մարդու:
Վարսակ
Վարսակը հացահատիկային բույս է: ՍՍՀՄ գյուղատնտեսության մեջ այն զբաղեցնում է երրորդ տեղը ցորենից և աշորայից հետո: Վարսակի ընդարձակ դաշտերը շատ գեղեցիկ են, քամուց անգամ նրանք ալիք—ալիք ծփում են ու արծաթին տալիս: Կենսալից արևից հասունանում են ամուր թեփուկով պատված երկարավուն հատիկները: Թեփուկապատ վիճակում հատիկն օգտագործվում է միայն իբրև կեր: Իսկ մարդու սննդի մեջ այն օգտագործելու համար թաղանթը պետք է հեռացնել:
Մարդիկ վաղուց են նկարել, թե որքան օգտակար են վարսակից պատրաստված բոլոր սննդամթերքները: Ստվարաթղթե տուփեր կան, որոնց վրա պատկերված է ժպտացող, առողջ ու թմբլիկ մի մանկիկ՝ գդալը ձեռքին: Այդ տուպերով վաճառվում է դեղնագորշ, հացի հաճելի բույրով, քաղցրահամ վարսակալյուր: Այն ստանալու համար վարսակի հատիկները թեթևակի խաշում են կամ թրջում, հետո՝ բովում, աղում, մաղում: Վարսակի ալյուրից զանազան բլիթներ են թխում, կիսել և այլ անուշահամ թխվածքներ պատրաստում:
Համեղ է նաև վարսակի ձավարի շիլան, հատկապես փշրած կամ ճզմված հատիկներից պատրաստվածը, որը կոչվում է«հերկուլես»: Սա անգլիացիների ազգային կերակրատեսակն է, որը նրանք ուտում են արավոտյան:
Վարսակը ընտանի կենդանիների հիանալի կեր է: Օգտագործվում են նրա ոչ միայն հատիկները, այլև ցողունները: Հաճախ կոլտնտեսություններում վարսակը ցանում են վիկի հետ միասին և հավաքում այն ժամանակ, երբ հատիկները դեռ հասունացած չեն լինում: Այդ խառնուրդից սննդարար ու բուրավետ խոտ է ստացվում: Իսկ վարսակի ծղոտն ավելացնում են ձիերի, կովերի, ոչխարների և այծերի կերաբաժնին:
Մեր հանրապետության տարածքում վարսակը մշակվում է համեմատաբար խոնավ կլիմա ունեցող լեռնային շրջաններում:
Վարուժան Դանիել Գրիգորի
(1884—1915)
Բելգիայի Գենտ քաղաքի համալսարանում, նրա մատենադարանի մեծ սրահի պատին ամրացված է մի հուշատախտակ՝ Դանիել Վարուժանի դիմաքանդակով, ինչպես նաև հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն արձանագրությամբ այն մասին, որ 1905—1909 թվականներին նա սովորել է Գենտի համալսարանում: Այս իրողությունը հարգանքի տուրք է հայ մեծ բանաստեղծի հիշատակին, որն իր նման շատերի հետ գազանաբար սպանվեց 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ՝ թուրք բարբարոսների ձեռքով: Բայց մնաց նրա ազատասիրական ու հայրենասիրական, համամարդկային հնչողություն ունեցող պոեզիան, որն անմահություն բերեց հեղինակին:
Դանիել Վարուժանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգի Բրգնիք գյուղում: Հայերենի գեղեցիկ բնաշխարհը, գյուղի մոտով հոսող Ալիս գետը, նրա վրա խոնարհված ուռենիները, դաշտերն ու լեռներն անմոռաց տպավորություններով են լցրել ապագա բանաստեղծի հոգին: «Բրգնիքը էությանս հիմնաքարը կկազմե», — հետագայում հիշել է ինքը: Հայերենի գյուղում էլ նա ստացել է իր նախնական կրթությունը:
Երբ 12 տարեկան էր, մայրը նրան տարավ Թուրքիայի այն ժամանակվա մայրաքաղաք Կոստանդնուպոլիս, ուր տարիներ առաջ աշխատելու էր եկել հայրը: Դա մի ժամանակ էր, երբ թուրքական կառավարության, արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի կազմակերպած հայկական կոտորածների հետևանքով հեղվում էր հազարավոր անմեղ հայերի արյունը: Այդ տարիների տեսածն ու ապրածն էլ հետագայում դարձան բանաստեղծի ստեղծագործության հիմնական թեմաներից մեկը:
Կոստանդնուպոլսում Դանիելն ուսումը շարունակեց Բերա և Գատըգյուղ թաղամասերի