Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/223

Այս էջը հաստատված է

«մարդկային» բառերից⟩: Շատ հումանիստներ աստվածաբանությունը համարում էին կեղծ գիտություն:

Հումանիստները ոչ միայն ուսումնասիրում էին բնությունը, այլև ձգտում էին բնության ու մարդու ճշմարտացի, այսինքն՝ ռեալիստական պատկերմանը արվեստում: Նրանք ընդգծում էին, որ մարդու արժանիքները որոշվում են ոչ թե նրա ծագումով, այլ անձնական բարեմասնություններով և հասարակությանը մատուցած ծառայություններով:

Վերածննդի արվեստագետները գովերգում էին մարդու մարմնի գեղեցկությունը, մարդկային դեմքի ոգեշնչվածությունը: Օրինակ, իտալացի նկարիչներ Ռաֆայելն ու Լեոնարդո դա Վինչին տիրամայրեր պատկերելիս փառաբանում էին ոչ թե առասպելական աստվածամորը, այլ մայրության վեհությունն ու բերկրանքը, սովորական, իրենց ժամանակակից կանանց գեղեցկությունը: Այդպիսի ստեղծագործությունները դադարում էին սրբապատկերներ լինել, թեև նկարվում էին եկեղեցու համար:

Վերածննդի մեծ քանդակագործ և գեղանկարիչ Միքելանջելո Բուոնարոտիի կերտած հերոսների աթլետիկ մարմիններն արտացոլում էին իր իսկ արվեստագետի՝ կյանքի փորձություններում կոփված հզոր ոգին: Տաղանդավոր ճարտարապետներն առավելապես կառուցում էին հարուստների և ազնվատոհմիկների տներ ու պալատներ:

Վերածննդի դարաշրջանի իտալացի բանաստեղծ Դանտե Ալիգիերին գրեց «Աստվածային կատակերգություն» վեհասքանչ պոեմը: Այնտեղ նա փառաբանեց մարդկության լավագույն ներկայացուցիչներին: Վերածննդի բանաստեղծներ Պետրարկայի, Ռոնսարի, Կամոենսի ստեղծագործություններն ընթերցվում են նաև այժմ: Ընթերցողներին շարունակում են հուզել Սերվանտեսի վեպի հերոս Դոն Կիխոտի դեգերումները: Վերածննդի դարաշրջանի գրականության մեծագույն նվաճումն են Շեքսպիրի ստեղծագործությունները;

Ֆրիդրիխ Էնգելսը Վերածննդի մասին գրել է. «Դա մեծագույնն էր բոլոր այն առաջադիմական հեղաշրջումներից, որ մինչ այդ ապրել էր մարդկությունը, մի դարաշրջան, որը տիտանների կարիք էր զգում և որը ծնեց տիտաններ՝ մտքի, տենչի ուժով ու բնավորությամբ, բազմակողմանիությամբ ու գիտությամբ»:

Վերածննդին բնորոշ արտահայտություններ՝ հակաֆեոդոլական աշխարհայացքի տարածում, գաղափարախոսության հումանիստացում, մշակույթի աշխարհականացում, Հայաստանում երևան են եկել 10-14-րդ դարերում: Այդ ժամանակաշրջանում ստեղծված հայկական թագավորություններում և իշխանություններում ծաղկում է ապրում տնտեսական կյանքը, արագորեն զարգանում են քաղաքները, առևտուրն ու արհեստներն: Ընդլայնվում են արտաքին առևտրական կապերը: Նոր հետաքրքրություն է առաջանում դեպի հին հունական և հելլենիստական մշակույթը, վաղ միջնադարի հայ նշանավոր մտածողներ Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու և ուրիշների երկերը:

Վերելք են ապրում հայկական հոգևոր մշակույթի բոլոր բնագավառները: Այդ ժամանակաշրջանում են ստեղծվել «Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսը, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, 12-րդ դարի բանաստեղծ և երաժիշտ Ներսես Շնորհալու, 13-րդ դարի բանաստեղծ Ֆրիկի, Վարդան Այգեկցու երկերը, Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարությունը», Մոմիկի և Սարգիս Պիծակի հոյակապ ստեղծագործությունները: Կառուցվել են ճարտարապետական հրաշալի կոթողներ, ինչպես, օրինակ, Անիի Մայր տաճարը: Վերջապես այդ ժամանակաշրջանում են գործել Գլաձորի, Տաթևի, Անիի, Հաղպատի, Սանահինի և այլ բարձր տիպի դպրոցներն ու համալսարանները, որտեղ դասավանդվում էին հումանիտար և ճշգրիտ գիտություններ:

՚՚՚Վիետնամ՚՚՚

⟨Վիետնամի Սոցալիստական Հանրապետություն, ՎՍՀ⟩

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը գտնվում է Հարավ-արևլյան Ասիայում, Հնդկաչին թերակղզում:

Վիետնամի արևելքում ձգվում են տաք ծովի ավազոտ ափերը, իսկ արևմուտքում կապտին են տալիս թավ անտառներով ծածկված լեռները: Բրնձի դաշտերի սպիտակ, հարթ քառակուսիներն իրարից բաժանված են ցածր հողաթմբերով: Հնդկեղեգի