Դեմոկրատական Հանրապետություն, ՎԴՀ) և հարավային (Հարավային Վիետնամի Հանրապետություն, ՀՎՀ) մասերի:
Խաղաղության հաստատումից հետո, սկսած 1954 թվականից, ՎԴՀ-ում կառուցվեցին բազմաթիվ նոր գործարաններ, ֆաբրիկաներ, ճանապարհներ: Վիետնամցի գյուղացիների ու բանվորների երեխաներն սկսեցին սովորել նոր դպրոցներում ու համալսարաններում: Սակայն խաղաղությունը երկար չտևեց: Ամերիկյան իմպերիալիստներն օկուպացրին Հարավային Վիետնամը և իրենց հարավվիետնամական վարձկանների հետ ոչ միայն վերսկսեցին պատերազմը Հարավային Վիետնամի աշխատավորների դեմ, այլև դաժանորեն ռմբակոծեցին ՎԴՀ-ի քաղաքներն ու գյուղերը: Ավելի քան տաս տարի, մինչև 1973 թ. փետրվարը, ամերիկյան իմպերիալիստներն արյունահեղ պատերազմ էին վարում Վիետնամում, բայց չկարողացան հաղթել վիետնամական ժողովրդին: Սովետական Միության ու սոցիալիստական մյուս երկրների օգնությամբ ՎԴՀ-ի աշխատավորները հաջողությամբ բուժեցին ամերիկյան ռմբակոծումներից երկրին հասցված վերքերը, վերականգնեցին իրենց ժողովրդական տնտեսությունը:
1973 թվականից սկսած Հարավային Վիետնամի տարածքի մեծ մասը գտնվում էր ՀՎՀ-ի Հեղափոխական ժամանակավոր կառավարության իշխանության ներքո: Բայց հանրապետության մայրաքաղաքում՝ Սայգոնում, և նրա սահմանամերձ մասերում շարունակում էին կառավարել ամերիկյան իմպերիալիստների դրածոները: Նրանք մշտապես խախտում էին 1973 թ. սկզբին կնքված հաշտության համաձայնագրերը:
1975 թ. ապրիլին Հարավային Վիետնամի ազատագրության ժողովրդական զինված ուժերն այդ պրովոկացիաներին պատասխանեցին հզոր հարձակումով և ջախջախեցին սայգոնյան դրածոներին: Նույն թվականի հունիս-հուլիս ամիսներին ՎԴՀ-ն և ՀՎՀ-ն միավորվեցին, և ամբողջ Վիետնամը հռչակվեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (ՎՍՀ): Նրա մայրաքաղաքը դարձավ Հանոյը: Վիետնամական ողջ ժողովուրդը թևակոխեց զարգացման նոր՝ սոցիալիզմի կառուցման փուլը, բռնեց խաղաղության, ազատ ու երջանիկ կյանքի ուղին: