Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/236

Այս էջը հաստատված է

հազիվ եղանակները տաքանալ են սկսում ու տայգան ազատվում է ձյան ծածկույթից, այստեղ են գալիս հազարավոր հետազոտողներ: Նրանցից ոմանք օգտակար հանածոներ են որոնում, ուրիշներն ուսումնասիրում են միջատներին, մյուսներն էլ՝ անտառը:

Տանզանիա

(Տանզանիայի Միացյալ Հանրապետություն)

Մինչև 1964 թ. Արևելյան Աֆրիկայում գոյություն ունեին երկու պետություններ՝ Տանգանիկան և Ջանզիբարը: Տարբեր ժամանակաշրջաններում այդ պետություններում ձգտել են իրենց իշխանությունը հաստատել և հաստատել են արաբ էմիրները, թուրքերը, պորտուգալացիները, հոլանդացիները, կայզերական Գերմանիան, Անգլիան: Ամենից երկար այստեղ իշխեց Անգլիան: Սակայն անգլիական այդ գաղութների ժողովուրդները համառ պայքար էին մղում իրենց անկախության համար: Այդ պայքարն ավարտվեց հաջողությամբ: Տանգանիկան անկախություն ստացավ 1961 թ., իսկ Զանզիբարը՝ 1963 թ.: 1964 թ. ապրիլին նրանք միավորվեցին: Այդպես կազմավորվեց Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը («Տանզանիա» բառը կազմված է միավորված պետությունների անվանումների սկզբնավանկերից): Նրա մայրաքաղաքն է Դար Էս Սալամը: