Տանզանիայի տարածքի մեծ մասն զբաղեցնում է ընդարձակ ու խոտածածկ. տեղ—տեղ ծառուտներով, տափարակ սարահարթերով: Դա սավաննան է: Սահանքավոր գետի հովիտներում աճում են խոնավ արևադարձային անտառներ, ուր շատ կապիկներ են բնակվում: Կար ժամանակ, որ սարահարթում թափառում էին այծքաղների, փղերի, ընձուղտների, գոմեշների հոտեր: Այժմ այդ կենդանիները պահպանվել են, հիմնականում, արգելանոցներում:
Զարմանալի գեղեցիկ է Տանզանիայի բնությունը: Երկրի հյուսիսում վեր է խոյանում հրաբխային լեռների շղթան: Շատ հրաբուխներ գործող են: Դրանցից ամենախոշորը Մերուն է: Այդտեղ, Տանզանիայի և Քենիայի սահմանագծին է Աֆրիկայի ամենաբարձր լեռը՝ Կիլիմանջարոն: Նրա ձյունապատ, շողշողուն գագաթը երևում է հարյուրավոր կիլոմետրերի հեռվից:
Տանզանիայի հյուսիսային և արևմտյան սահմանագծերն անցնում են Աֆրիկայի խոշոր, անուշահամ լճերով՝ Վիկտորիայով, Տանգանիկայով ու Նյասայով: Այստեղ, հատկապես Վիկտորիա լճում, փետրավորների թագավորություն է: Լճերի ջուրը լավ տաքանում է, այդ պատճառով էլ դրանցում աճում են բազմաթիվ ու բազմապիսի բույսեր