Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/238

Այս էջը հաստատված է

ու բնակվում անսովոր ձևի ու գույնի ամենաբազմազան ձկներ:

Ողջ աշխարհում հայտնի են Տանզանիայի հռչակավոր ազգային պարկերը (արգելանոցները): Դրանց կենդանական և բուսական աշխարհն անխաթար պահելու համար այդտեղ օրենքով արգելված են ոչ միայն որսորդությունը, այլև երկրագործությունը:

Տանզանիայի տարածքի մեջ մտնում են կորալյան խութերով շրջապատված մի խումբ կղզիներ, որոնցից ամենախոշորներն են Ջանզիբարն ու Պեմբան: Մի ժամանակ այդ կղզիները ծածկված էին արևադարձային փարթամ անտառներով, բայց այժմ անտառներ գրեթե չեն մնացել: Ամենատարածված ծառն այստեղ մեխակածառն է, որի բուրավետ պտուղը՝ մեխակը, արտահանում են այլ երկրներ:

Երկրի մայրացամաքային մասի բնակչությունն զբաղվում է, հիմնականում, գյուղատնտեսությամբ, աճեցնում են կորեկ, սորգո, եգիպտացորեն, քաղցր կարտոֆիլ (բատատ), սիսալյան կանեփ, սուրճ, բամբակ, ծխախոտ: Արդյունաբերությունը թույլ է զարգացած: Ձեռնարկությունների մեծ մասն ստեղծվել է միասնական պետության կազմավորումից հետո:

Տանզանիայի կառավարությունը ձգտում է ամրապնդել երկրի անկախությունը: Նախկինում օտարերկրյա կապիտալիստներին պատկանող բանկերը, գործարանները, հանքերը դարձել են պետության սեփականությունը: Երկրագործության և անասնապահության հաջող զարգացման նպատակով գյուղացիները միավորվում են կոոպերատիվներում:

Տաջիկստան

(Տաջիկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն)

Երբևէ լսե՞լ եք «աշխարհի տանիք» արտահայտությունը:

Միջին Ասիայի հարավ արևելքում, ամպերից էլ վեր, վեհորեն բարձրանում են Պամիրի ձյունոտ լեռնագագաթները. դրանք մեր երկրի ամենաբաձր լեռներն են: Առանձին լեռնագագաթներ` Կոմունիզմի պիկը, Լենինի պիկը, 7 հզ. մետրից բարձր են: Զուր չէ, որ Պամիրը հնուց անվանում են «աշխարհի տեսիլք»: Ավելի հյուսիս վեր է խոյանում Տյան Շան հզոր լեռնային համակարգը:

Լայնատերև լեռնային սառցադաշտերից սկիզբ է առնում Միջին Ասիայի գետերի մեծ մասը: Հոսելով ցած, դեպի պապակ հովիտները, նրանք իրենց հետ կենարար խոնավություն են բերում: Նախալեռնային հովիտների դաշտերում արհեստական ոռոգմամբ մշակում են հրաշալի բանբակ, բրինձ, ցորեն, եգիպտացորեն: Պտղատու և խաղողի այգիներում շռայլ արևից հասունանում են հյութեղ, անուշաբույր մրգեր, բանջարանոցներում՝ բազմատեսակ բանջարեղեն: Վաղահաս բանջարեղենը, որն այստեղ հասունանում է այն ժամանակ, երբ մեր երկրի ավելի հյուսիսային շրջաններում դեռ ցուրտ է տիրում, ուղարկվում է Սովետական Միության բազմաթիվ բնակավայրեր:

Լեռնային այս երկրամասում է գտնվում Տաջիկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն:

Տաջիկիները հինավուրց մշակույթ ունեցող ժողովուրդ են: Դեռ հնուց նախալեռնային շրջաններում և լեռնային գետերի հովիտներում նրանք զբաղվել են երկրագործությամբ, զառիկող լեռնալանջերին արածեցրել ոչխարներ և այծեր: Այս հողում ծնվել են բազմաթիվ բանաստեղծներ, գիտնականներ, ժողովրդական տաղանդավոր նկարիչներ:

Բայց Մեծ հոկտեմբերից հետո էր միայն, որ տաջիկ ժողովուրդը հարստահարիչներից ազատագրված իր հողում երջանկության հասավ: Սովետական եղբայրական ժողովուրդների և ամենից առաջ ռուս ժողովրդի օգնությամբ նա հայտնագործեց ու յուրացրեց լեռնային այս երկրի զարմանահրաշ հարստությունները։

Այժմ լեռների ընդերքը մարդկանց տալիս է ածուխ, գունավոր ու հազվագյուտ մետաղներ, լեռնային բյուրեղապակի, քարաղ և բազմաթիվ այլ գանձեր: Հապա ի՞նչ հարստություն են ամբարում լեռնային բուռն գետերը: Դրանց էներգիան օգտագործելու նպատակով կառուցվել են ամբարտակներ ու հիդրոէլեկտրակայաններ: Գետերի շուրջը տարածվել են խորահատակ ջրամբարները:

Վախշ գետի վրա, պատնեշելով նեղ կիրճը, բարձրացել է Նուրեկի ՀԷԿ-ի՝ աշխարհում ամենաբարձր ամբարտակը: Այժմ Տաջիկստանի հիդրոէլեկտրակայանները էներգիա են մատակարարում ոչ միայն իրենց գործարաններին, ֆաբրիկատներին, կոլտնտեսություններին ու սովետական