տնտեսություններին, այլև հարևան հանրապետություններին: Ապագայում այդ էներգիայի քանակությունն էլ ավելի կաճի:
Ջրամբարներից դեպի արգավանդ, բայց չորային հողերն են ձգվում ոռոգիչ ջրանցքները: Տարեցտարի հանրապետության գյուղատնտեսությունն ավելի ու ավելի շատ բամբակ, բրինձ, բանջարեղեն, միրգ է տալիս երկրին:
Արագորեն աճում է Տաջիկստանի արդյունաբերությունը: Խիստ ցուցանշական է հետևյալ փաստը. սովետական իշխանության տարիներին հանրապետության արդյունաբերական արտադրանքի ծավալն աճում է ավելի քան 120 անգամ: Հանրապետությունը հպարտանում է իր ավտոմատ ջուլահակահաստոցներով, գեղեցիկ գորգերով ու մետաքսե գործվածքներով, բանջարեղենի ու մրգի համեղ պահածոներով և արդյունաբերական այլ բազմապիսի ապրանքներով:
Հանրապետության մայրաքաղաք Դուշաբեն սոցիալական նոր քաղաք է: Դժվար է հավատալը, որ մի ժամանակ այստեղ կավածեփ տներով ընդամենը երեք փոշեպատ դղյակներ կային Տաջիկստանի