Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/240

Այս էջը սրբագրված է

ամենահին քաղաքներից մեկը Լենինաբադն է (նախկինում՝ Խոջենտ), մոտ 3 հզ տարի է արդեն, ինչ այն գոյություն ունի: Բամբակի ու մետաքսի այդ քաղաքում եռում է նոր կյանքը:

Սովետական իշխանության տարիներին Տաջիկստանը հարյուրամյակների ճանապարհ է անցել: Տաջիկ բանաստեղծներից մեկը հրաշալի է արտահայտվել իր ժողովրդի ճակատագրի մասին. «Դու մի կաթիլ էիր ցեղերի ու երկրների շարքում: Դու օվկիանոս հոսող գետ ես հիմա»:

Տառեղ

Տառեղը խոշոր, ավելի քան 1 մ երկարություն ունեցող թռչուն է: Նրա թևերի բացվածքը հասնում է 2 մ-ի: Դժվար է հավատալը, որ այդպիսի թռչունը կշռում է ընդամենը 2 կգ: Այդ թեթևության գաղտնիքը փքուն, փարթամ փետուրների մեջ է: Որոշ տեսակների, հատկապես սպիտակ տառեղի փետուրները շատ գեղեցիկ են: Այդ փետուրների պատճառով ամեն տարի ոչնչացվել են հարյուր հազարավոր տառեղներ: Ահա թե ինչու է սպիտակ տառեղն այժմ հազվագյուտ թռչուն դարձել:

Մեր երկրում սպիտակ տառեղներ պետության պաշտպանության տակ են առնված:

Մոխրագույն տառեղներն սպիտա կից ավելի խոշոր են, բայց նրանց չափ գեղեցիկ չեն: Նրան ցհաճախ կարելի է տեսնել ճահիճների ու լճերի ափերին: Տառեղը կանգնում է անշարժ` պարանոցն ուսերի մեջ քաշած, կամ դանդաղ «ճեմում» է ափին` անաղմուկ վեր ու վար դնելով իր երկար ու բարակ ոտքերը: Այդպիսի ոտքեր ունեն ճահճում կամ ջրում որս անող բոլոր թռչունները` կռունկը, արագիլը, կարմրաթևիկը: Բայց եթե տառեղը ձկնիկ կամ գորտ է տեսնում, նիզակի նման սուր կտուցով կայծակի արագւթյամ ճանկում է ավարը: Այդ ուժեղ կտուց-նիզակով էլ նա պաշտպանում է և′ իրեն, և′ իր բույնը, որը սարքում է, սոորաբար, բարձր ծառի սաղարթի մեջ: Տառեղի բույնը ջախի կամ եղեգի մեծ, մինչև 150 սմ բարձրությամբ և մինչև 60 սմ տրամագծով, մեջտեղում՝ գոգավոր, կույտ է: Այդ գոգավորության մեջ տառեղը 3-ից 7 կանաչավուն ձու է ածում և, ոտքերը ծիծաղելիորեն ցած կախած, թուխս նստում:

Ցամաքում տառեղները մկներ և միջատներ են որսում: Բնադրում են գաղութներով, որոնք հաճախ շատ մեծ են լինում: Երբեմն նույն գաղութում բնադրում են միայն մեկ, երբեմն՝ տարբեր տեսակի տառեղներ:

Սոետական Միությունում տարածված 15 տեսակի տառեղներից 9-ը հանդիպում են նաև մեր հանրապետությունում:

Տառեր

(տես Հնչյուններ և տառեր)

Տարեգրություն

1380 թ. Մոսկայի իշխան Դմիտրի Իվանովիչը Դոն գետի ափին ջախջախեց Մամայ խանի հրոսակներին, որի համար էլ նրան կոչեցին Դոնսկոյ:

Այդ մասին մենք որտեղի՜ց իմացանք. տարեգրությունից՝ պատմական ստեղծագործություններից, որտեղ պատմությունը շարադրվում էր ըստ տարիների: Ինչի՜ մասին ասես չես կարդա տարեգրությունների էջերում՝ իշխանների կառավարման, ճակատամարտերի և արշավանքների, եկեղեցիների կառուցման, բնության արտասովոր ու սարսափադու երևույթների, ահավոր համաճարակների...

Իրենց երկրում տեղի ունեցող իրադարձությունները Ռուսիայում առաջին անգամ