սկսել են գրի առնել գրեթե հազար տարի առաջ, 11-րդ դարում: Տարեգիրները ջանում էին տեղեկություններ քաղել նաև այն դեպքերի մասին, որոնք տեղի էին ունեցել տարեգրությունը կազմելուց շատ առաջ, հավաքում էին ժողովրդական ավանդազրույցները, հարցուփորձ անում ծերունիներին, փնտրում հին վավերագրեր: Եվ այդ ամենն արտացոլվում էր տարեգրություններում: Օրինակ, այդպես է տարեգրություն մտել իշխան Օլեգի մասին հետևյալ հիշատակությունը. իշխան Օլեգը գուշակներին հարցնում է. «Ես ինչի՞ց եմ մեռնելու»: Եվ մեկն ասաց նրան. «Իշխա՛ն, քո սիրած ձիուց, որին դու հեծնում ես, դու նրանից ես մեռնելու»: Հին տարեգրի գրի առած այդ ավանդազրույցը հետո ոգեշնչել է Ա. Ս. Պուշկինին, և նա գրել է «Երգ Օլեգի մասին» բանաստեղծությունը: Իսկ դեռ որքան այդպիսի բանաստեղծական պատմություններ կան տարեգրություններում:
Ռուս առաջին տարեգիրներից է Կրև—Պեչորյան վանքի վանական Նեստորը` զարմանալի շնորհաշատ մի անձնավորության: Նա գիտեր բյուզանդական պատմական ժամանակագրությունները, որտեղ իրադարձությունները գրի էին առնված ըստ տարիների, հնագույն դաշնագրերը, ժողովրդական ավանդությունները, հավաքում և գրի էր առնում ժամանակակիցների պատմածները: Նեստորն աշխատում էր պարզել, թե որտեղից է սկիզբ առել «Ռուսիան», ռուս առաջին իշխանների անունները... Նա ցավով ու վրդովմունքով էր նկարագրում իշխանների գժտությունները, իր ժողովրդի չարակրությունները, զավթիչների ասպատակությունները:
Ժամանակի ընթացքում ռուսական մեծ ու փոքր բազմաթիվ քաղաքներ ձեռնարկեցին ստեղծելու իրենց տարեգրությունները: Սկզբում դրանք գրում էին մագաղաթի, իսկ 15–րդ դարից` թղթի վրա: Սագի փետուրերից պատրաստված գրիչով խնամքով գրում էին ամեն մի տառը, գունազարդում գլխատառը, զարդարում նկարներով: Տարեգրություններ կազմելը շատ կարևոր գործ էր համարվում, և պատահական չէր, որ ամեն իշխան ցանկանում էր իր տարեգիրն ունենալ: Իսկ Ռուսական միացյալ պետության կազմավորումից հետո, 15–րդ դարի վերջին, տարեգրությունների գրառումը դարձավ պետական գործ:
Դեռևս հին Հայաստանում հեթանոսական տաճարների` մեհյանների, քրմերն ունեին հատուկ մատյաններ, ուր տարեցտարի գրի էին առնում հիշարժան իրադարձություններն ու եղելությունները: «ՄԵհենագրքեր» կոչվող այդ մատյաններն էլ համարվում են հայկական առաջին տարեգրությունները: 301 թ. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն ճանաչվելուց հետո դրանք աստիճանաբար ոչնչացվեցին: Եվ միայն 12—13–րդ դարերում ու հետագայում տարածում գտան տարեգրությունները, որոնք Հայաստանում կոչվում էին ժամանակագրություններ: Նշանավոր տարեգիրներ կամ ժամանակագիրներ էին Մատթեոս Ուռհայեցին, Սամվել Անեցին, Սմբատ Սպարապետը և ուրիշներ, որոնց երկրներում կարևոր տեղեկություններ են պահպանվել ժամանակի պատմական դեպքերի մասին:
Սակայն հայոց պատմության համար առանձնահատուկ նշանակություն ունեն