Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/245

Այս էջը հաստատված է

շատ-շատ են և վնաս են հասցնում ցանքսերին:

Տափաստանային խոտածածկույթի մեջ թաքնվում են արտույուները, տափաստանային կաքավները, արոսներն ու այլ թռչուններ:

Հյուսիսային Ամերիկայում կան ռուսական տափաստաններին նմանվող տափաստաններ, որոնք կոչվում են պրերիաներ: Դրանք նույնպես հերկված են:

Հարավային Ամերիկայի խոտավետ ընդարձակ տարածությունները կոչվում են պամպասներ: Դրանք Եվրոպայի տափաստաններից տարբերվում են իրենց կենդանական ու բուսական աշխարհով:

Տեղումներ

Երբ արևը տաքացնում է ծովերի ու օվկիանոսների մակերևույթի, գետերի ու լճերի ջուրը, ապա այն փոխակերպվում է թափանցիկ անտեսանելի գոլորշու: Տաք օդի հոսքի հետ ջրային գոլորշին բարձրանում է վեր, ուր օդն ավելի սառն է, քան երկրի մակերևույթին: Սառչելով, այն խտանում է և վերածվում ջրի մանրիկ կաթիլների: Երկրից դիտելիս դրանք մեզ քամուց քշվող ամպեր են թվում: Եթե այդ կաթիլները միաձուլվեն, ապա կխոշորանան, կծանրանան և երկրի վրա կթափվեն մաղող կամ հորդառատ անձրևի տեսքով:

Ամռան շոգ օրը ջրային գոլորշին տաք օդի հոսքի հետ կարող է արագ վեր բարձրանալ մինչև 7—9 կմ: Մթնոլոտի բարձր շերտերում ջերմաստիճանը շատ ցածր է, 40-50 աստիճանի ցուրտ: Ջրի կաթիլներն այնտեղ սառչում են, և սառցագնդիկները՝ կարկուտը, տեղատարափ, սառն անձրևի հետ թափվում են ցած:

Երկրի հյուսիսային և բարեխառն շրջաններում ձմռանը քամին ավելի տաք օվկիանոսներից ու ծովերից ամպերը քշում է դեպի ցամաք: Ցամաքի վերևում ամպերն աստիճանաբար սառչում են, այնտեղ գոյանում