է օգտաոգրծել հնացած աքվարիում կամ ապակե անոթ:
Ավելի հարմար է, իհարկե, հնացած աքվարիումը: Այնտեղ հող լցրեք, ջրաման դրեք (այն խրեք հողի մեջ, որպեսզի եզրերը ցցված չմնան), տեղավորեք քարեր, մամուռ: Չմոռանաք ջուրը հաճախակի փոխել: Մողեսներն ու գորտերը, լորտուները, տրիտոններն ու ծառագորտերն այդտեղ իրենց հիանալի կզգան:
Եթե տեռարիումը չորս կողմից ապակեպատ է, ապա վերևից այն ծածկել չի կարելի՝ կենդանիները շնչահեղձ կլինեն: Սակայն չարժե նաև բաց թողնել, քանի որ տեռարիումի որոշ բնակիչներ կարող են մագլցել անգամ հարթ պատն ի վեր: Ուստի ապակե տեռարիումը վերևից ծածկեցեք ցանցով:
Ամպոտ ու ցուրտ օրերին տեռարիումի բնակիչները կարող են դառնալ դանդաղաշարժ կամ առհասարակ «քնել»: Այդպիսի օրերին կարելի է տեռարիումը տաքացնել լամպով և այնտեղ ստեղծել անհրաժեշտ ջերմաստիճանը:
Տերևներ
Առակագիր Ի. Ա. Կռիլովը մի առակ ունի տերևների և արմատների մասին: Այնտեղ ասվում է, որ բույսի համար տերևներն ավելին չեն, քան անօգուտ զարդարանք, միչևդեռ նրա ամենագլխավոր մասը համեստ աշխատավոր–արմտներն են: Կռիլովի ժամանակներում գիտությունն այդպես էլ գտնում էր:
Ժամանակ անցավ, և գիտությունն ապացուցեց, որ առանց կանաչ տերևի ոչ միայն չի կարող ապրել բույսը, այլև Երկրի վրա առհասարակ կանք չի լինի: Պարզվեց, որ տերևի բջիջներում, ուր կան հատուկ նյութի՝ քլորոֆիլի կանաչ հատիկներ, տեղի են ունենում ջրի և ածխաթթվական գազի կարևորագույն փոխակերպումներ. դրանք վերածվում են սննդանյութերի` շաքարի և օսլայի, առանց որոնց մենք չէինք ապրի: Այդ փոխակերպման ժամանակ տերևներն անջատում են թթվածին, որը շնչում են բոլոր կենդանի էակները:
Կ. Ա. Տիմիրյազևը կանաչ տերևն անվանել է կյանքի մեծ գործարան: Նրա համար հումք են օդի ածխաթթվական գազն ու բույսերի մեջ միշտ պարունակվող ջուրը, իսկ շարժիչը լույսն է: Երբ կանաչ տերևի վրա լույս է ընկնում, «գործարանն» սկսում է ջուրն ու ածխաթթվական գազը փոխակերպել օսլայի ու շաքարի: Լույսի բացակայության դեպքում քլորֆիլի հատիկներում աշխատանքը կանգ է առնում:
Այդպես բույսերը կուտակում են իրենց աճի ու զարգացման համար անհրաժեշտ սննդանյութերը, որոնք սնունդ են դառնում նաև թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար:
Բույսերն օդը մաքրում են ավելորդ ածխաթթվական գազից և անվերջ ու անընդհատ թարմացնում Երկրի թթվածնի պաշարները: Տերևի կանաչ գույնը նույնպես պայմանավորված է քլորֆիլի հատիկներով: