Տիեզերք
Տիեզերքը մեզ շրջապատող անսահման և հավերժ աշխարհն է: Հաճախ «տիեզերք» բառի փոխարեն գործածում են հուներեն «կոսմոս» համազոր բառը:
Տիեզերքի դիտվող մասում ամենուրեք գերակշռում են ամենաթեթև նյութերը` ջրածինն ու հելիումը: Դրանցից են հիմնականում կազմված աստղերը` ինքնալուսարձակող գազային վիթխարի գնդերը, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին` հազարավոր աստիճանների: Արեգակն այդպիսի աստղերից մեկն է:
Բացի երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 8 մոլորակներ (Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուռն, Ուրան, Նեպտուն, Պլուտն) և հազարավոր փոքր մարմիններ` աստղակերպեր (աստերոիդներ) ու գիսավորներ: Բայց նույնիսկ միասին վերցրած դրանք բոլորն էլ զանգվածով շուրջ հարյուր անգամ փոքր են Արեգակից:
Լույսի ճառագայթը տարածվում է վայրկյանում 300 000 կմ արագությամբ: Նշանակում է մեկ վայրկյանում այն կարող է մոտ 8 անգամ պտտվել երկրագնդի շուրջը: Որպեսզի լույսի ճառագայթն Արեգակից Երկիր հասնի, հարկավոր է ավելի քան 8 րոպե: Մինչդեռ մեզ ամենամոտ` Պրոքսիմա աստղից, որը գտնվում է Կենտավրոս համաստեղության մեջ, Լույսը Երկիր է հասնում միայն 4 տարի 4 ամսում:
Գիտնականներին հայտնի են բազմաթիվ աստղեր, որոնցից լույսի ճառագայթները մեզ հասնում են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր, և նույնիսկ, միլիարդավոր տարիների ընթացքում, ահա թե ինչ չափեր ունի Տիեզերքի` մինչև այժմ ուսումնասիրված մասը:
Մոլորակների և իր մյուս արբանյակների հետ Արեգակը կազմում է Արեգակնային համակարգը: Հնարավոր է, որ շատ աստղեր իրենց շուրջն ունեն մոլորակներ, և