Ասիայում, ցուցադրում են այդպիսի ներկայացւմներ, որոնք մասամբ ծիսակատարություն են, մասամբ՝ տիկնիկային թատրոն:
Բայց աստիճանաբար տիկնիկներով ավելի ու ավելի հաճախ սկսեցին ցուցադրել հեքիաթներ, առակներ, զանազան զվարճալի, երբեմն էլ սուր երգիծական տեսարաններ: Այդպիսի տեսարանների գլխավոր հերոսը Ռուսաստանում Պետրուշկան էր, Գերմանիայում՝ Հանսվուրստը, Անգլիայում՝ Փանչը, Ֆրանսիայում՝ Պոլիջինելն, Իտալիաում՝ Պուլչինելլան, Չեխոսլովակիայում՝ Կաշպարեկը: Հայաստանում տարածված էր Ղարագյոզը:
Այժմ տիկնիկային թատրոններում աշխատում են իսկական դերասաններ: Նվագում են նվագախմբեր: Բեմի բանվորները տեղադրում ու փոխում են դեկորները, լուսարարները բազմերանգ լուսարձակներով լուսավորում են բեմը: Ռադիստներն ուժեղացնում են դերասանների ձայնը կամ անհրաժեշտության դեպքում միացնում մագնիտոֆոն, որ տիկնիկը խոսի: Տիկնիկներն ու դեկորները պատրաստում են հատուկ արհեստանոցներում:
Տիկնիկ խաղացնելու չորս ձև կա. մատներով, թելերով ձողերով և ստվերային ֆիգուրներով:
Պետրուշկան մատներով խաղացվող տիկնիկ էր: Աշխարհի շատ թատրոններում այդպիսի տիկնիկներով խաղում են նաև այժմ: Տիկնիկը մատներին հագցրած դերասանը կանգնում է վարագույրի ետևում ու վեր բարձրացնում ձեռքը: Տիկնիկը երևում է վարագույրի վերևում:
Թելերով տիկնիկը ղեկավարում են վերևից: Դերասանը ձեռքերով պահում է երկու, երեք, չորս խաչաձևվող փայտիկներ,