Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/260

Այս էջը սրբագրված է

որոնց թելեր են կապված,թելերի ծայրերը ամրացված են տիկնիկի գլխին, ուսերին, արմունկներին, ծնկներին: Դերասանը ձգում է թելեր կամ պտտում փայտիները, և տիկնիկը քայլում է, թափահարում ձեռքերը, շրջում գլուխը:

Ձողերով տիկնիկը դերասանը պահում է իրենից վեր և վարագույրի ետևից նրան խաղացնում այնպես, ինչպես մատներին հագցրած տիկնիկը: Հիմնական ձողն անցնում է տիկնիկի ամբողջ մարմնով, մինչև գլուխը, երկու այլ ձողեր գնում են դեպի ձեռքերը: Հանդիսականները սովորաբար չեն տեսնում ձողերը, դրանք ծածկված են լինում տիկնիկի հագուստներով:

Ստվերային ֆիգուրները սովորաբար ձևում են թափանցիկ կաշվից և գույնզգույն ներկում, այնպես որ ստվերը երփներանգ է ստացվում:

Մեր երկրում տիկնիկային պետական թատրոններն ստեղծվել են միայն Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Տիկնիկային թատրոններում ցուցադրվում են գրողների գրած պիեսներ և ժողովրդական հեքիաթներ: Մեր երկրում, ինչպես նաև արտասահմանում ապրող երեխաներն ու մեծահասակները շատ են սիրում Մոսկվայում Ս. Վ. Օբրազցովի ղեկավարությամբ գործող Կենտրոնական պետական տիկնիկային թատրոնը: Ձեր մեջ, հավանաբար կան այնպիսիները, ովքեր դիտել են այդ թատրոնի ուրախ, հետաքրքրաշարժ, գունագեղ ներկայացումները: Ձեզանից շատերն անշուշտ, ուշագրավ, զվարճալի ու գեղեցիկ ներկայացումներ են տեսել Երևանի Հ. Թումանյանի անվան և Լենինականի տիկնիկային թատրոններում, որոնք գործում են արդեն ավելի քան 50 տարի:

Տիմիրյազև Կլիմենտ Արկադևիչ

(1843—1920)

Մոսկվացիներին քաջ ծանոթ է Նինիտան դարպասների մոտ գտնվող հուշարձանը: Մոխրագույն գրանիտից կերտված զուսպ արձանը պատկերում է երկար պատմուճանով, միջին տարիքի մարդու,երիտասարդ սովետական հանրապետության կանգնեցրած այդ առաջին հուշարձաններից մեկը ականավոր գիտնական Կլիմենտ Արկադևիչ Տիմիրյազևի հուշարձանն է:

Մեծ են Տիմիրյազևի գիտական հայտնագործությունները: Նա պարզել է, օրինակ թե ինչպես են բույսերն օգտագործում արևի լույսը: Բույսերի տերևները պարունակում են քլորոֆիլ կոչվող հատուկ նյութ, որը կանաչ է ներկում տերևը: Քլորոֆիլը կլանում է արևի ճառագայթների էներգիան: Այդ էներգիայի օգնությամբ կանաչ բույսը ածխաթթվական գազից ու ջրից ստեղծում են բարդ նյութեր՝ ածխաջրեր, որոնք անհրաժեշտ են թե՛ բույսին և թե՛ նրանց, ովքեր սնվում են բույսերով՝ կենդանիներին ու մարդկանց: Այդպես Տիմիրյազնն ապացուցեց, որ բոլոր կենդանի էակներն իրենց գոյությամբ պարտական են արևի լույսին, իսկ կանաչ տերևը արևի էներգիայի«շտեմարան» է:

Տիմիրյազևը հռչակվել է ոչ միայն գիտական հայտնագործություններով: Նա խնդիր էր դրել, իր խոսքերով ասած` «Աշխատել գիտության համար, գրել ժողովրդի համար»: Գիտական հետազոտությունների արդյունքների վերաբերյալ իր հանրահայտ գրքերը Տիրմիրյազևը գրել է այնպես, որ դրանք հասկանալի են ամենքին: Նրա «Բույսերի կյանքը» գիրքը վկայում է, թե որքան գրավիչ ու պարզ կարելի է գրել գիտության մասին: Տիրմիրյազևը գիտնականներին հավատացնում էր, որ նրանք պարտավոր են գիտությանը հաղորդակից դարձնել բանվորներին ու գյուղացիներին, այն հասարակ աշխատավորներին, որոնց աշխատանքի շնորհիվ են գիտնականները: