«Պատանեկություն»,«Երիտասարդություն» վիպակները:Վիպակների հերոսը Նիկոլենկա իրտենևը, ազնվականի որդի է: Նա խելացի, զգայուն և դիտունակ տղա է:Ամեն անգամ, երբ հասկանում է, որ լավ չի վարվել, երբ կեղծիք է զգում ուրիշի կամ իր մեջ, Նիկոլենկան ամոթ ու զղջում է ապրում:Նա ուզում է հնարավորին չափ շուտ ուղղել իր և ուրիշների թերությունները:Եղբայրների հետ նա փնտրում է «կանաց փայտիկը», որի վրա գրված է թե ինցպես կարելի է երջանկացնել բոլոր մարդկանց: Նիկոլենկան շատ բանով ինքը Լև Նիկոլաևիցչ Տոլստոն է:
Ղրիմի պատերազմի ժամանակ,1855թ. Տոլստոնը թշնամու զորքերով պաշարված Սևաստապոլում մարտկոցի հրամանատար էր: Խրամատներում, գնդակների տարափի տակ նա գրեց «Սևաստոպոլյան պատմվածքները», որոնք նրան լայն ճանաչում բերեցին: Ինչպես և կովկասյան «Ասպատակություն» ու «Անտառահատում» պատմվածքներում, այստեղ տրված էր դաժան ու արյունահեղ պատերազմի ճշմարտացի պատկերը: Հասարակ զինվորներին գրողը ներկայացրել էր որպես հերոսների, որոնք տնտեսելով վերքերն ու ցավը, պարենի ու դեղորայքի պակասը,անորեն մարտնչում էին հանուն հայրենիքի պաշտպանության:Քաղաքի՝ 11 ամիս տևած պաշարման ընթացքում Տոլստոյը շատերի համար արիության ու խիզախության օրինակ եղավ:
Պատերազմի ավարտից հետո Տոլստյը թողեց զինվորական ծառայությունը և որոշեց կյանքը նվիրել գրականությանը: Նա բնակություն հաստատեց Տուլայի մոտակայքում գտնվող Յասնայա Պոյլանա կալվածքում: Այդ վայրերը Տոլստոյը շատ էր սիրում:
Գրողը չէր կարող անտարբեր մնալ գյուղացիների աղքատության ու անգրագիտության, ուժից վեր ծանր աշխատանքի նկատմամգ: Նա ազատ է արձակում գյուղացիներին, դատարանում պաշտպանում նրանց շահերը, գյուղացի երեխաների համար դպրոց բացում: Նրանց համար տոլստոյը գրում է հեքիաթներ ու պատմվածքներ, այդ թվում՝ «Նոր այբուբենը», «Երեք արջի հեքիաթը», «ֆիլիպոկը», «Կովկասի գերին», «Մրջյունն ու աղավնին»: Նա ինքը Յասնայա պոլյանայի դպրոցում պատմությունն էր դասավանդում: գյուղացի երեխաները լառված ուշադրությամբ լսում էին նրա պատմությունը 1812 թ. նապոլեոնի՝ Ռուսաստան կատարած արշավանքի մասին: «Թե մենք կլինեինք Շևարդինոյի ամրությունում