Այս էջը հաստատված է
տպարանը, կանգնեցված է Ի. Ֆեոդորովի հուշարձանը:
Արևելքի ժողովուրդների մեջ հայերն առաջիններից էին, որ սկսեցին գոտենբերգյան եղանակով գրքեր տպագրել: Հայկական տպագրության հիմնադիրը Հակոբ Մեղապարտն է, որը 1512 թ. լույս ընծայեց հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (այդ մասին դուք մանրամասն կիմանաք «Հակոբ Մեղապարտ» զրույցից):
Երկրորդ հայ տպագրիչը Աբգար Թոխաթեցին է, որը 1560–ական թվականներին նախ Վենետիկում, ապա Կոստանդնուպոլսում տպագրեց մի շարք գրքեր, այդ թվում՝ «Փոքր քերականություն, կամ Այբբենարան» խորագիրը կրող հայերեն առաջին տպագիր գիրքը:
Աբգար Թոխաթեցուց հետո Իտալիայում