Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/269

Այս էջը հաստատված է

ցանկացած նույնիսկ խիստ քարքարոտ տեղանքով:

Տրակտորը կարող է ոչ միայն քաշել կամ հրել մեքենան, այլև իր շարժիչով միաժամանակ աշխատացնել այդ մեքենան, օրինակ, հնձիչը: Տրակտորի շարժիչով կարելի է աշխատեցնել նաև անշարժ մեքենաներ, ինչպես, օրինակ կալսիչը, ջրային պոմպը:

Սովետական ամենահզոր գյուղատնտեսական տրակտորներից մեկի՝ T—130 տրակտորի քարշուժը 6 տոննա է: Այն թունավոր է, կարող է տեղափոխել առվափորիչներ ու այլ հողափոր մեքենաներ, մեկ անցումով ավելի քան 20 սմ խորությամբ հերկել մինչև 3,5 մ լայնությամբ հողաշերտ: Անվավոր ամենահզոր տրակտորներից է K—701 «Կիրովեցը», որի քարշումը 5 տոննա է: Փոքր հողամասերում, այգիներում ու բանջարանոցներում աշխատում են ընդամենը 600 կգ քարշուժ ունեցող անվավոր տրակտորներ:

Արտադրվում է նաև թե՛ անվավոր, թե՛ թրթուրավոր այնպիսի տրակտորներ, որոնք կարող են շարժվել բույսերի միջշարային տարածություններով և չվնասել բույսերին: Դրանցից են, օրինակ, ճակնդեղագործական ու բամբակագործական տրակտորները:

Կան տրակտորներ, որոնք աշխատում են լեռնալանջերին, անտառներում, ճահճոտ տեղանքում:

Տրակտորը շատ կարևոր մեքենա է և՛ գյուղատնտեսության ու արդյունաբերության, և՛ ճանապարհների ու ջրանցքների շինարարության մեջ, և՛ մեր ժողովրդական տնտեսության այլ բազմազան ճյուղերում ու բնագավառներում:

Տրակտորներ օգտագործվում են Արկտիկայում և Անտարկտիդայում, որտեղ դրանք քաշում են տրակտորասահնակային գնացքներ:

Հողափորման ծանր աշխատանքների համար նախատեսված է թրթուրավոր տրակտոր:

Տրանսպորտ

Քաղաքում տնից աշխատանքի գնալու համար մենք օգտվում ենք ավտոբուսից, տրամվայից, մետրոյից: Մեր անծայրածիր երկրի մի քաղաքից մյուսը մեկնում ենք գնացքով, շոգենավով, թռչում ինքնաթիռով: Հապա որքա՜ն շատ ու բազմապիսի բեռներ է պետք լինում փոխադրել երկաթուղիներով, խճուղիներով, օդային, ծովային և գետային ուղիներով:

Մարդ և բեռներ փոխադրելու համար գոյություն ունեն տրանսպորտի տարբեր տեսակներ՝ երկաթուղային, ավտոմոբիլային, օդային, ծովային, գետային: ՀԵղուկներ ու գազեր տեղափոխելու համար գոյություն