Պիեսում կարևորը գործողությունն է։
Պատահական չէ, որ պիեսի հերոսներին անվանում են գործող անձինք։ Վեպի կամ վիպակի գործող անձը այն մարդն է, որի մասին մեզ պատմում են։ Պիեսի գործող անձը հիմա, այս պահին, մեր աչքի առջև, մեր ներկայությամբ գործող մարդն է։
Սա, իհարկե, չի նշանակում, թե նա անպայման քայլում է կամ սուսերամարտում։ Գործողություն է նաև այն, երբ հերոսները պարզապես նստած են ու զրուցում են։ Բայց բանն էլ հենց այն է, որ զրուցելիս նրանք վճիռ են կայացնում, ապրումներ են ունենում, տանջվում են, տառապում, ուրախանում, այսինքն` գործում են: Նման զրույցի յուրաքանչյուր դարձվածքը, նախադասությունն ըստ էության գործողություն է, արարք, որը երբեմն կարող է փոխել հերոսի ճակատագիրը, տակնուվրա անել նրա կյանքը:
Բայց ինչի՞ համար են տեղի ունենում այդ բոլոր գործողությունները: Հանուն