Հապա էլեկտրականությունը, հեռախոսը, ռադիոն, հապա աղբամուղն ու վերալակները: Այս բարդ տնտեսությունը կառավարելու, այն միշտ սարքին պահելու համար մեծ, բազմաբնակարանանոց տներում աշխատում են էլեկտրամոնտյորներ, հյուսներ, փականագործներ, ջրմուղագործներ և, նույնիսկ, դիսպետչեր: Եթե մասնաշենքերից մեկում լույսը չի վառվում, որևէ մուտքի վերելակը կանգնել է հարկերի միջև, մի բնակարանում խցանվել է խոհանոցակոնքը, կամ էլ փչացել է գազօջախի այրիչը, մեկ այլ տեղ ձմռան կեսին սառել են կենտրոնական ջեռուցման խողովակները, ապա դիսպետչերը վարպետներ է ուղարկում, որոնք վերացնում են անսարքությունը:
Տունդրա
«Տունդրա» ֆիններեն բառը նշանակում է լեռնային ամայի վայր: ավելի ուշ սկսել են այդպես անվանել նաև հյուսիսային անտառազուրկ հարթավայրային շրջանները:
Մեր երկրում տունդրան զբաղեցնում է հսկայական մի տարածք, որը լայն շերտով ձգվում է հյուսիսային ծովերի ափերի երկայնքով:
Տունդրայում անտառներ բոլորովին չկան: Սառը, անբարենպաստ կլիմայի պատճառով դրանք այստեղ չեն աճում: Անտառների համար հատկապես կործանարար են Արկտիկայից փչող ուժեղ ու սառը, փոթորկալից քամիները: