ինչի են հերոսները մեր աչքի առջև լալիս, ծիծաղում, ուրախանում, տառապում, սիրում, ատում, վտանգում կյանքը, հանկարծակի ու կտրուկ բեկում իրենց ճակատագիրը, երբեմն` նույնիսկ մեռնում:
Այս ամենի նպատակն այն է, որպեսզի որքան հնարավոր է ցայտուն, տպաորիչ և անհերքելի երևան հանեն ստեղծագործության հիմնական գաղափարը, հեղինակի մտորումները, որոնցով նա ուզեցել է հաղորդակցվել հանդիսատեսի հետ, որպեսզի հանդիսատեսը թատրոնից հեռանա հանուն բարու և արդարության պայքարելու պատրաստականությամբ:
Պինգվիներ
Առաջին ծովագնացները, Անտարկտիդայում պինգվիներ տեսնելով, քիչ էր մնում նրանց ֆրակ և ձյունաթույր կրծքակալ հագած մարդկանց ամբոխի տեղ դնեին: Այն ժամանակ հանդիսավոր առիթներով տղամարդիկ հենց այդպես էին հագնվում:
Գիտնականները հատուկ գալիս էին խստաշունչ Անտարկտիդա՝ իմանալու, թե ինչով են սնվում այդ թռչունները, ինչպես են ձագեր հանում, ինչպես են դիմանում ահավոր սառնամանիքներին:
Ամենախոշոր պինգվինները կայսերական պինգվիններն են: Նրանց հասակը մինչև 120 սմ է, իսկ քաշը՝ 25—40 կգ: Պինգվինի մարմինը նման է պոչամասին հենված հրթիռի, լողաթաղանթովոտքերն ու սեպաձև կարճ պոչն ասես հրթիռի երեք հենարաններ լինեն: Մարմնի և թևերի փետուրները մուգ կապույտ են, մեջքին՝ արծաթափայլ երանգով, իսկ փորի վրա կուրացուցիչ սպիտակ են: Գլուխը սև է, իսկ գլխի և պարանոցի կողքերին նարնջաոսկեգույն գեղեցիկ նախշեր կան: Պինգվինի մաշկը մարմնին հպված է ոչ կիպ, հատկապես՝ փորի ներքևի մասում, որտեղ այն խոր ծալք է գոյացնում: Մաշկի տակ կա ճարպի հաստ շերտ: Այդ ճարպը պինգվինի և՛ շքեղ ֆրակի տաք աստառն է, և՛ «նեղ օրվա» սննդի պաշարը:
Պինգվիններըհիանալի հարմարվում են դաժան պայմաններին: Կայսերական պինգվիններն իրենց կյանքի կեսը եթե ոչ ավելին անց են կացնում ջրում՝ հեռո՜ւ-հեռու լողալով Անտարկտիդայի ափերից: Նրանք սնվում են ձկներով, կաղամարներով: Նրանց անդյուրաշարժ մարմինը ջրում ասես ճկուն, սրընթաց տորպեդ լինի. թաթերն ու թևերը թիավարում են, ձգված մարմինը կատարյալ շրջահոսելի ձև է ընդունում: Փետուրներն ամուր կպչում են մարմնին և օգնում հրաշալի սահելու ջրում: Պինգվինը կարող է սլանալ ժամում 36 կմ արագությամբ: Նա այնպիսի մեծ արագություն է զարգացնում, որ ջրից սառցապատ սառցապատ ափ է դուրս նետվում պարսատիկից արձակված քարին նման:
Պինգվինները ձվադրում են խոր ձմռանը: Էգ պինգվինը սառնամանիքին, ուղղակի