Ցավ
Քանի անգամ եք դուք, տրորված մատը կամ վնասված ծունկը շփելիս, քթի տակ փնթփնթացրել. «Տեսնես, ո՞վ է հնարել այս ցավ կոչվածը: Ի՜նչ լավ կլիներ առհասարակ ցավ չլիներ»:
Բայց մի անգամ կլինիկա բերեցին մի անսովոր հիվանդի, որը երբեք ցավ չէր զգացել: Նրա մարմինն ամբողջովին պատած էր այրվածքներով ու սպիներով: Նա կարող էր բռնել շիկացած թավան, և դա նկատել միայն այն ժամանակ, երբ այրված ափի մեջ բշտիկներ էին գոյանում: ՄԵրթ սուր դանակով, մերթ ասեղով նա շարունակ վնասում էր մատները: Ցավ չզգալու պատճառով նա անպաշտպան էր հիվանդությունների դեմ:
Չէ՞ որ ամեն մի ցավ օրգանիզմի տագնապի ազդանշան է: Շատ պայծառ լույսից ցավում են աչքերը, շատ բարձր ձայնից ցավում են ականջները, շատ սուր հոտից կսկծում է քիթը: Փոքրիկ ցավը բարի ծառայություն է մատուցում: Խիստ տաք իրի դիպչելիս դուք ցավ եք զգում և ետ եք քաշում ձեռքը: Եթե ցավն առհասարակ չլիներ, դուք կարող էիք, օրինակ, ձմռանը ցրտահարել ձեր քիթը՝ ճիշտ ժամանակին չզգալով ձեզ սպառնող փորձանքը:
Երբեմն ցավն անխուսափելի է լինում: Հավանաբար, հիշում եք, թե ձեր վերքին յոդ քսելիս կամ սրսկելու պատրաստվելիս բժիշկն ինչպես էր ասում. «Հիմա պիտի դիմանաս, մի քիչ կցավի»: Եվ իրեն հարգող յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա չվախենալ ցավից, եթե այն անհրաժեշտ է, և համբերությամբ դիմանա:
Բայց եթե ցավը խիստ սաստկանում է, ապա այն ոչ միայն տանջալից, այլև վնասակար է դառնում մարդու համար: Եվ նրա դեմ բժշկությունը պայքարում է ցավազրկող դեղամիջոցներով:
Ցիոլկովսկի Կոնստանտին Էդուարդովիչ
(1857-1935)
Տիեզերագնացության հիմնադիր, մեծ գիտնական Կոստանտին Էդուարդովիչ Ցիոլկովսկու անունը հայտնի է ողջ աշխարհին:
Կ. Է. Ցիոլկովսկին ծնվել է Ռյազանին մերձակա Իժևսկ գյուղում: Նրա հայրն անտառապետ էր: Մանուկ հասակում քութեշով հիվանդանալուց հետո Կոնստանտին Էդուարդովիչը գրեթե լրիվ զրկվեց լսողությունից:
Վատ լսողության պատճառով տղան չկարողացավ ուսանել գիմնազիայում և պարապում էր ինքնուրույն: 1879 թ. նա քննություններ հանձնեց ուսուցչի կոչում ստանալու համար և սկսեց աշխատել նախ Կալուգայի նահանգում, ապա՝ Կալուգա քաղաքի ուսումնարաններից մեկում: Այստեղ՝ Կալուգայում, ֆիզիկայի և մաթեմատիկայի դպրոցական ուսուցիչը գրեց օդագնացության, ավիացիայի և տիեզերագնացության վերաբերյալ իր նշանավոր աշխատությունները:
Ցիոլկովսկիների մեծ ընտանիքը շատ համեստ էր ապրում: Կ. Է. Ցիոլկովսկու՝ Կալուգայում գտնվող տուն—թանգարանի այցելուները տեսնում են նրա պարզ կահավորված աշխատասենյակը, պատշգամբ—արհեստանոցը, որտեղ գիտնականն իր իսկ ձեռքով բազմապիսի մոդելներ ու սարքեր է պատրաստել: Տան տանիքը նրա աստղադիտարանն էր, ուր նա փոքր մի դիտակով դիտում էր Արեգակը, Լուսինը, աստղերն ու մոլորակները: Զարմանալ կարելի է, թե այդ խղճուկ միջոցներով, գավառական խուլ քաղաքում, առանց որևէ աջակցությամբ Կ. Է. Ցիոլկովսկին ինչպես կարող է կատարել իր մեծ հայտնագործությունները:
Սովետական իշխանության օրոք միայն կտրուկ փոխվեցին Ցիոլկովսկու կյանքի