Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/293

Այս էջը հաստատված է

Ուզբեկստան

(Ուզբեկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն)

Կիզիչ արև է, անամպ երկինք. տաքացած հողը տապ է շնչում, և շուրջը... ձյուն է: Ձյունով են ծածկված անծայրածիր դաշտերը, ձյունով են լեցուն բեռնատար ավտոմեքենաները, իսկ այնտեղ, ուր նրանք սլանում են, խնամքով դարսված ձյան սարերն են բարձրանում: Այդ զարմանալի ձյունը բամբակն է, միջինասիական շռայլ արկվի տակ աճող ուզբեկական հրաշալի բամբակը: Պատահական չէ, որ միջինասիական հանրապետությունների գերբերի վրա բամբակենու կնգուղներ են պատկերված:

Բամբակը գործվածք է, հագուստ, փոխակրիչների ժապավեններ, արհեստական մետաքս, թուղթ, պլաստմասսա և շատ ու շատ այլ ապրանքներ: Զուր չէ, որ այն սպիտակ ոսկի են անվանում: Մեր երկրում «սպիտակ ոսկու» գլխավոր մատակարարողն Ուզբեկստանն է:

Եվ զարմանալի չէ: Այդ հողին արևն այնքան շատ ջերմություն ու լույս է պարգևում, ինչպես մեր մոլորակի ուրիշ քիչ անկյունների միայն: Այստեղ տարվա 250 օրը երկինքը կատարյալ անամպ է լինում: Բայց բամբակենին նաև առատ ջրի կարիք ունի, որը մարդիկ դաշտեր են հասցրել գետերից ու ջրամբարներից սկիզբ առնող բազմաթիվ ջրանցքներով: Հանրապետության հարավում և հարավ–արևելքում ձգվող բարձր լեռներից շատ գետեր են ցած հոսում, բայց բոլորը չեն, որ իրենց ջրերը հասցնում են Ուզբեկստանի հյուսիսում տարածված Արալյան ծովը: Այդ գետերի ջուրն ամբողջությամբ օգտագործում են դաշտերի, պտղատու և խաղողի այգիների, բանջարանոցների ոռոգման համար:

Արալյան ծով են թափվում Միջին Ասիայի ամենախոշոր գետերը` Սիրդարյան և Ամուդարյան: Իսկ նրանց միջև տարածվում են արգավանդ հողերով հարուստ ընդարձակ հարթավայրեր ու մեծ օազիսներ: Այդ վայրերում մարդիկ բնակություն են հաստատել շատ—շատ վաղուց, խոր անցյալում այդտեղ կազմավորել են պետություններ:

Հանրապետության հիմնական բնակիչները՝ ուզբեկները, հնուց հայտնի էին որպես հմուտ երկրագործներ, այգեգործներ, անասնապահներ, ճարտար արհեստագործներ: Նրանք կառուցում էին ոռոգման ջրանցքներ,